437.67
4.35
404.35
+8
Եղանակը Երևանում
Հայ

Կրակոցներ «Դվին» հյուրանոցի մոտ. հայտնաբերվել է ատրճանակ ու փամփուշտներ

13:18
19 Սեպտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, կրակոցներ են հնչել Երևանում։

Загружается новость ... "Лево"

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ կրակոցներ են հնչել Պարոնյան փողոցում գտնվող «Դվին» հյուրանոցի դիմաց։

Դեպքի վայրի զննությամբ քննիչը հայտնաբերել է դեռևս չպարզված ատրճանակի պահեստատուփ, որի մեջ եղել է 8 հատ 9մմ տրամաչափի փամփուշտ, 1 հատ 9 մմ տրամաչափի չկրակված փամփուշտ և 1 հատ 9 մմ տրամաչափի պարկուճ։

Ոստիկանները պարզել են, որ Երևանի բնակիչ՝ 33-ամյա Գեղամ Կ-ն բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, դեռևս չպարզված հրազենից կրակոց է արձակել Երևանի բնակիչ՝ 27-ամյա Դավիթ Պ-ի, ինչպես նաև ինքնությունը չպարզված մի քանի անձանց ուղղությամբ։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Դավիթ Պ-ին, Գեղամ Կ-ին և մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքի հաղորդմամբ, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, քննիչի որոշմամբ նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը