«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում հրդեհի հետևանքով տուժածներից մեկը մահացել է. ԱՆ

19.09.2020, 12:55
«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում հրդեհի հետևանքով տուժածներից մեկը մահացել է
«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում հրդեհի հետևանքով տուժածներից մեկը մահացել է. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ,19 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 1–ին Արմավիր գյուղի Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում հրդեհի հետևանքով տուժածներից մեկը երեկ մահացել է։

Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը, «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտ բուժում է ստանում ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնում:

Նրանցից մեկը, ցավոք, երեկ մահացել է: 

Մեկ պացիենտ դուրս է գրվել:

«Մյուս 2 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, վերջիններս վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են այրվածքային բաժանմունք: Անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրականացվում են», – հայտնում են ԱՆ–ից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1–ին հրդեհ է բռնկվել Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ում։ Նախնական տվյալներով, 2 մարդ մահացել է, 4 մարդ` տուժել։–0–