436.65
4.37
404.34
+5
Եղանակը Երևանում
Հայ

Հրազդանի 35-ամյա բնակիչը դանակով մի քանի անգամ հարվածել է 81-ամյա կնոջը և սպանել նրան

11:49
05 Մարտի 2020
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի-Արմենիա/. 35-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ 81-ամյա կնոջը սպանելու կասկածանքով և տվել ինքնախոստովանական ցուցմունք, այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Ինպես հաղորդում են գերատեսչությունից, 2020թ. մարտի 4-ին՝ ժամը 00:30-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում գտնվող բնակարաններից մեկում հայտնաբերվել է 81-ամյա կնոջ դի՝ կրծքավանդակի և մեջքի շրջանում կտրած-ծակած վերքերով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Ըսը հաղորդված տվյալների՝ իրականացված բազմաթիվ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Հրազդան քաղաքի 35-ամյա բնակիչ է:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020թ. մարտի 3-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, 35-ամյա տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, այցելել է իր ծանոթ 81-ամյա կնոջ բնակարան, որտեղ առաջացած վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել` դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելով նրան:

35-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ 81-ամյա կնոջը սպանելու կասկածանքով և տվել ինքնախոստովանական ցուցմունք:

«Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը
11:02
20 Փետրվարի 2024
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ ԶԼՄ
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ
21:15
19 Փետրվարի 2024
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել․ կան հոսպիտալացվածներ
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել
14:18
19 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար․ երկու մարդ մահացել է (ՖՈՏՈ)
Երկու մարդ մահացել է․ ՖՈՏՈ
11:09
19 Փետրվարի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ Օրբելի փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
Օրբելի փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
09:45
19 Փետրվարի 2024
Երևանում միևնույն տնից 13 մարդ է հոսպիտալացվել, որոնցից 6–ը՝ երեխաներ
Երևանում միևնույն տնից 13 մարդ է հոսպիտալացվել, որոնցից 6–ը՝ երեխաներ