418.04
4.21
392.6
+19
Եղանակը Երևանում
Հայ

Հրապարակվել են կադրեր Կապանում տեղի ունեցած դաժան սպանության վայրից (ՎԻԴԵՈ)

16:57
14 Դեկտեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հրապարակվել են կադրեր Կապանում տեղի ունեցած դաժան սպանության վայրից։

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանությունը, դեկտեմբերի 13-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կապանի Ստեփանյան փողոցի 8-րդ շենքի բնակարաններից մեկում սպանված մարդ կա:

Ահազանգով դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր, փորձաքրեագետ ու դատաբժիշկ։ Բնակարնում հայտնաբերվեց 77-ամյա տանտիրուհու դին՝ բռնության ակնհայտ հետքերով: Տեղում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Կապանի ոստիկանները պարզեցին կատարվածի մի շարք հանգամանքներ՝ բացահայտելով առանձնապես ծանր հանցագործությունը։

Ահազանգից մեկ ժամ անց կասկածանքով բաժին բերման ենթարկվեց սպանվածի 42-ամյա որդին, որը ներկայացվեց տարածքային քննչական մարմնին ու ձերբակալվեց:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դեպքի հանգամանքներն ու շարժառիթը պարզվում են՝ սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ, նախնական զննությամբ, բացի գլխի շրջանում առկա մարմնական վնասվածքներից արյունազեղման ձևով մարմնական վնասվածքներ են հայտնաբերվել նաև դիակի պարանոցի առաջային մակերեսին: Հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:07
19 Ապրիլի 2024
Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպք է տեղի ունեցել․ փաստաբանն ահազանգում է (ՎԻԴԵՈ)
Այսօր Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպք է տեղի ունեցել․ փաստաբանն ահազանգում է․ ՎԻԴԵՈ
14:24
19 Ապրիլի 2024
ՀՌՀ–ում իրականացվել է ուսանողների տարհանում՝ որպես ուսումնական տագնապ․ այն համընկել է ռումբի մասին ահազանգի հետ
Նախապատրաստվող սպառնալիքի մասին ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունները համընկել են նախատեսված ուսումնական տագնապի և տարհանման միջոցառման հետ
13:53
19 Ապրիլի 2024
Երևանի Կիևյան փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
Շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել
13:44
19 Ապրիլի 2024
Կանխվել է Իրանից թմրանյութի խոշոր խմբաքանակների ներմուծումն ու իրացումը (ՎԻԴԵՈ)
Իրանից փորձել են ներմուծել թմրանյութի խոշոր խմբաքանակներ․ ՎԻԴԵՈ
12:35
19 Ապրիլի 2024
Այրել է դիակն ու թաղել իր այգում․ դաժան սպանություն Սյունիքում
Ավանակով գնումների գնացած տղամարդուն սպանել են, այրել դիակն ու թաղել
21:15
18 Ապրիլի 2024
16–ամյա պատանին վիճել է ու դանակի երեք հարված է հասցրել 45–ամյա տղամարդուն
16–ամյա պատանին դանակահարել է 45–ամյա տղամարդուն
20:56
18 Ապրիլի 2024
Աբու Դաբիից Երևան թռչող օդանավին կայծակ է հարվածել, խուճապ է սկսվել (ՎԻԴԵՈ)
Աբու Դաբիից Երևան թռչող օդանավին կայծակ է հարվածել, խուճապ է սկսվել. ՎԻԴԵՈ
15:30
18 Ապրիլի 2024
43-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ իր 1-ամյա երեխան ընկել է «Լունապարկի» ատրակցիոնից աշխատակիցների ոչ պատշաճ աշխատանքի հետևանքով
Կինը ոստիկաններին հայտնել է, որ «Լունապարկի» աշխատակիցներն առանց ամրակապելու միացրել են ատրակցիոնը, ինչի հետևանքով իր որդին ընկել է ատրակցիոնից
14:49
18 Ապրիլի 2024
Վարդենիսում երկու տղամարդ 13–ամյա աղջկա են բռնաբարել․ երեխայի վիճակը ծանր է
Տաքսու վարորդը և նրա հետ ևս մեկ տղամարդ բռնաբարել են 13–ամյա աղջկան, երեխայի վիճակը ծանր է
13:31
18 Ապրիլի 2024
Կոտայքի մարզում մեքենա է շրջվել․ կա զոհ (ՖՈՏՈ)
Ուղևորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է․ ՖՈՏՈ
11:04
17 Ապրիլի 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ Volkswagen–ը գլխիվայր շրջվել է
Խոշոր ավտովթար Երևանում