Կոտայքի մարզում մեքենա է շրջվել․ կա զոհ (ՖՈՏՈ)

18.04.2024, 13:31
Ուղևորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է․ ՖՈՏՈ
Կոտայքի մարզում մեքենա է շրջվել․ կա զոհ (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 18-ին, ժամը 08։48-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արգել-Կարենիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 - рис.1

Պարզվել է, որ Արգել գյուղի ամառանոցների վերջնամասում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել:

 - рис.2

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են Երևան և Աբովյան քաղաքների բժշկական կենտրոններ․ ճանապարհին գրանցվել է ուղևորի մահը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: