424.11
4.26
393.28
+16
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում մեկ օրում 4–րդ երկրաշարժն է գրանցվել

18:41
06 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում մեկ օրվա մեջ 4–րդ երկրաշարժն է գրանցվել։ 

ՀՀ ԱԻՆ–ի հաղորդմամբ, փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը 13:23-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 09:23-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.52⁰ և արևելյան երկայնության 45.30⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան, Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 4 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ: 

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: 

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղում` 2-3 բալ ուժգնությամբ:

Այսօր առավոտյան ժամը 11։49–ին ևս գրանցվել է երկրաշարժ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 4 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղում` 2-3 բալ ուժգնությամբ:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին, տեղական ժամանակով ժամը 19:36-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 15:36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան, Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում՝ 4-6 բալ ուժգնությամբ, Երևան քաղաքում՝ 3-4 բալ ուժգնությամբ:

Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, ըստ Գեղարքունիքի մարզի Արտանիշ համայնքի ղեկավարից ստացված տեղեկատվության, փլուզվել է չգործող, կիսաքանդ դպրոցի պատը։ Ինչպես նաև, Աղբերք և Շորժա համայնքների ղեկավարներից ստացված տեղեկության համաձայն՝ տվյալ համայնքներում փլուզվել են մեկական հին հողապատ գոմերի միջնապատեր։ Ժամը 23:30-ի դրությամբ ՀՀ տարածքում այլ ավերածությունների, տուժածների վերաբերյալ ահազանգեր չեն գրանցվել։

Բացի այդ, անցած գիշեր` փետրվարի 6-ին, ժամը 00:06-ին (Գրինվիչի ժամանակով` փետրվարի 5-ին, ժամը 20:06-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան, Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ։

ԱԻՆ–ն արդեն հանդես է եկել նախազգուշացմամբ` նշելով, որ Հայաստանի և հարակից տարածքներում առաջիկա օրերին սեյսմիկությունը շարունակվելու է։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:12
29 Մարտի 2024
Ford–ը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 83–ամյա կնոջը․ վերջինս 6 օր անց մահացել է
Ford–ը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 83–ամյա կնոջը
13:13
29 Մարտի 2024
Ոտքերով ծեծել է հորը, մտել հարևանի տուն ու դանակով հարվածել․ 40–ամյա տղամարդը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
Ոտքերով ծեծել է հորը, մտել հարևանի տուն ու դանակով հարվածել․ 40–ամյա տղամարդը  տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
10:45
29 Մարտի 2024
Հայաստանում մեկ օրում գրանցվել է 14 ավտովթար. 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել
Հայաստանում մեկ օրում գրանցվել է 14 ավտովթար. 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել
16:02
28 Մարտի 2024
Հարվածներ է հասցրել տղամարդուն, պառկեցրել մահճակալին, մաքրել հատակի և տղամարդու դեմքի արյունը․ Հրազդանի սպանությունը բացահայտվել է
Հարվածներ է հասցրել տղամարդուն, պառկեցրել մահճակալին, մաքրել հատակի և տղամարդու դեմքի արյունը
11:47
28 Մարտի 2024
27–ամյա երիտասարդն օրը ցերեկով փողոցում դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Երիտասարդը թիկունքից հարվածել նախկին կնոջ մեջքին, սրտին և աջ ոտքին, ապա դանակով հարվածներ է հասցրել նաև նրա քրոջը
15:35
27 Մարտի 2024
20–ամյա որդին հոր տնից շուրջ 2 միլիոն դրամի ոսկեղեն և փող (ՎԻԴԵՈ)
20–ամյա որդին հոր տնից շուրջ 2 միլիոն դրամի ոսկեղեն և փող․ ՎԻԴԵՈ
15:09
27 Մարտի 2024
Ողբերգական ավտովթար Սյունիքում․ 1 մարդ տեղում մահացել է, կա 5 վիրավոր (ՖՈՏՈ)
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքում
12:47
27 Մարտի 2024
Այգում մոտեցել է ԱՄՆ քաղաքացուն, ատրճանակով հարվածել գլխին ու հափշտակել պայուսակը․ կասկածյալին որոնում են (ՖՈՏՈ)
Փողոցում քաղաքացիներից մեկը վազել է երիտասարդի հետևից, սակայն նա փախուստի ընթացքում պայուսակից հանել է դրամապանակը, որում եղել է կանխիկ գումար և բանկային քարտ․ ՖՈՏՈ
16:07
26 Մարտի 2024
Բացառիկ տեսանյութ․ ինչպես է BMW–ն մխրճվում բենզալցակայանի մեջ (ՎԻԴԵՈ)
Բացառիկ տեսանյութ․ ինչպես է BMW–ն մխրճվում բենզալցակայանի մեջ
14:00
26 Մարտի 2024
Հրացաններ ու ատրճանակ․ ապօրինի պահվող զենքեր են հայտնաբերվել
Ապօրինի պահվող զենքեր են հայտնաբերվել
14:38
25 Մարտի 2024
Երևանում 40–ամյա տղամարդը դանակահարել է հարևան կնոջն ու դստերը․ կինը մահացել է
Ասում են, որ դանակահարոդն օրեր առաջ է տեղափոխվել Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն, սակայն բժիշկները, չգիտես ինչու, նրան բաց են թողել