Հայաստանում գրանցված երկրաշարժի հետևանքով փլուզվել է Գեղարքունիքի Արտանիշ համայնքի չգործող, կիսաքանդ դպրոցի պատը. ԱԻՆ
06.02.2021,
01:09
Հայաստանում գրանցված երկրաշարժի հետևանքով փլուզվել է Գեղարքունիքի Արտանիշ համայնքի չգործող, կիսաքանդ դպրոցի պատը

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 5–ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով փլուզվել է Գեղարքունիքի Արտանիշ համայնքի չգործող, կիսաքանդ դպրոցի պատը, հաղորդում է ՀՀ ԱԻՆ–ը։
Ինչպես նաև տեղեկություն է ստացվել, որ Աղբերք և Շորժա գյուղերում փլուզվել են հին հողապատ գոմերի միջնապատերը։ Ժամը 23:30-ի դրությամբ ՀՀ տարածքում այլ ավերածությունների, տուժածների վերաբերյալ ահազանգեր չեն գրանցվել։
Հիեցնենք, որ Փտրվարի 5-ին, տեղական ժամանակով ժամը 19:36-ին (Գրինվիչի ժամանակով 15:36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում՝ 4-6 բալ ուժգնությամբ, Երևան քաղաքում՝ 3 - 4 բալ ուժգնությամբ:
Քիչ առաջ ԱԻՆ–ից հայտնեցին, որ Հայաստանում գրանցվել է երկրորդ երկրաշարժը։ Ժամը 20։06–ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ։ Երկրաշարժը զգացվել է` Գեղարքունիքի և Տավուշի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ:–0–