626.73
6.99
533.84
+14
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում մեկ օրում 3–րդ երկրաշարժն է գրանցվել

12:48
06 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Այսօր` փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը 11:49-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:49-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.30⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան, Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 4 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ–ը:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղում` 2-3 բալ ուժգնությամբ:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին, տեղական ժամանակով ժամը 19:36-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 15:36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան, Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում՝ 4-6 բալ ուժգնությամբ, Երևան քաղաքում՝ 3-4 բալ ուժգնությամբ:

Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, ըստ Գեղարքունիքի մարզի Արտանիշ համայնքի ղեկավարից ստացված տեղեկատվության, փլուզվել է չգործող, կիսաքանդ դպրոցի պատը։ Ինչպես նաև, Աղբերք և Շորժա համայնքների ղեկավարներից ստացված տեղեկության համաձայն՝ տվյալ համայնքներում փլուզվել են մեկական հին հողապատ գոմերի միջնապատեր։ Ժամը 23:30-ի դրությամբ ՀՀ տարածքում այլ ավերածությունների, տուժածների վերաբերյալ ահազանգեր չեն գրանցվել։

Բացի այդ, անցած գիշեր` փետրվարի 6-ին, ժամը 00:06-ին (Գրինվիչի ժամանակով` փետրվարի 5-ին, ժամը 20:06-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան, Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ։

ԱԻՆ–ն արդեն հանդես է եկել նախազգուշացմամբ` նշելով, որ Հայաստանի և հարակից տարածքներում առաջիկա օրերին սեյսմիկությունը շարունակվելու է։–0–
Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:53
06 Ապրիլի 2021
Խոշոր հրդեհ «Սուրմալու» առևտրի կենտրոնում, դեպքի վայր է մեկնել 10–ից ավելի մարտական հաշվարկ (ՖՈՏՈ,ՎԻԴԵՈ)
Գիշերը Խոշոր հրդեհ է բռնկվել «Սուրմալու» առևտրի կենտրոնում, դեպքի վայր է մեկնել 10–ից ավելի մարտական հաշվարկ, հրդեհը դեռ չի հաջողվել մարել. ՖՈՏՈ,ՎԻԴԵՈ
20:29
05 Ապրիլի 2021
Երևանի կենտրոնում երկու երիտասարդներ փորձել են մեքենայից գողություն անել ու տեղում բռնվել են (ՎԻԴԵՈ)
Երևանի կենտրոնում երկու երիտասարդներ փորձել են մեքենայից գողություն անել ու տեղում բռնվել են. ՎԻԴԵՈ
13:52
05 Ապրիլի 2021
Խոշոր վրաերթ–ավտովթար Երևանում. 36–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 2 աղջիկների, ապա բախվել էլեկտրասյանն ու ծաղկի սրահին
Խոշոր վրաերթ–ավտովթար Երևանում. 36–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 2 աղջիկների, ապա բախվել էլեկտրասյանն ու ծաղկի սրահին
11:18
05 Ապրիլի 2021
Կրակոցներ Ծաղկաձորի խաղատներից մեկի մոտ. կասկածյալների թվում է Հայաստանի քաղաքապետերից մեկը
Կրակոցներ Ծաղկաձորի խաղատներից մեկի մոտ. կասկածյալների թվում է Հայաստանի քաղաքապետերից մեկը
20:25
04 Ապրիլի 2021
Խոշոր և ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր
Խոշոր և ողբերգական ավտովթար Արարատի մարզում, բախվել է 3 մեքենա, կա զոհ ու վիրավորներ
14:00
03 Ապրիլի 2021
Հայաստանում ևս մեկ երկրաշարժ է գրանցվել, այս անգամ Գեղարքունիքում
Հայաստանում մեկ օրվա մեջ երկրորդ երկրաշարժն է գրանցվել
12:52
03 Ապրիլի 2021
Սյունիքում երկրաշարժ է գրանցվել
Սյունիքում երկրաշարժ է տեղի ունեցել
19:40
02 Ապրիլի 2021
Տիգրանաշենի մոտակայքում հայտնաբերվել է 50–ամյա տղամարդու դի`պարանոցին փաթաթված ժապավենով և կտրած վերքերով
Տիգրանաշենի մոտակայքում հայտնաբերվել է 50–ամյա տղամարդու դի`պարանոցին փաթաթված ժապավենով և կտրած վերքերով
23:45
01 Ապրիլի 2021
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes–ն ու Mazda–ն, վերջինիս վարորդը մահացել է, նրա կինն ու 3 երեխաները հոսպիտալացվել են
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes–ն ու Mazda–ն, վերջինիս վարորդը մահացել է, նրա կինն ու  3 երեխաները հոսպիտալացվել են
21:10
01 Ապրիլի 2021
Հայտնի է երիտասարդ մոր և նրա 7–ամյա դստեր մահվան նախնական պատճառը
Հայտնի է երիտասարդ մոր և նրա 7–ամյա դստեր մահվան նախնական պատճառը
14:05
01 Ապրիլի 2021
Սարսափելի դեպք Երևանում. բնակարաններից մեկում հայտնաբերվել են 27–ամյա մոր և նրա 7–ամյա դստեր դիերը
Սարսափելի դեպք Երևանում. բնակարաններից մեկում հայտնաբերվել են 27–ամյա մոր և նրա 7–ամյա դստեր դիերը
18:39
31 Մարտի 2021
Եղվարդում մարդատար ԳԱԶԵԼ է հրդեհվել
Եղվարդում մարդատար ԳԱԶԵԼ է հրդեհվել