ՀՀ–ում որպես անհետ կորած որոնվում է 21–ամյա Ֆաթիմա Զուրաբովան (ՎԻԴԵՈ)

14.11.2023, 14:16
21-ամյա Ֆաթիմա Զուրաբովան նոյեմբերի 8–ին ժամանել է Հայաստան, և նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն չկա․ ՎԻԴԵՈ
ՀՀ–ում որպես անհետ կորած որոնվում է 21–ամյա Ֆաթիմա Զուրաբովան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ոստիկանության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2002թ․–ին ծնված Ֆաթիմա Զուրաբովան, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նոյեմբերի 8–ին նա ժամանել է Հայաստան, և նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն չկա։

«Ֆաթիմա Զուրաբովայի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1–02, (093) 33–11–53 հեռախոսահամարներով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–