Ոստիկանին սպանելու համար մեղադրվողի բնակության հասցեում թմրանյութ է հայտնաբերվել. նոր մանրամասներ (ՎԻԴԵՈ)

14.09.2024, 14:00
Նոր մանրամասներ՝ Նալբանդյան գյուղում ոստիկանի սպանության դեպքից. ՎԻԴԵՈ
Ոստիկանին սպանելու համար մեղադրվողի բնակության հասցեում թմրանյութ է հայտնաբերվել. նոր մանրամասներ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./Նովոստ-Արմենիա/. Ոստիկանների ուղղությամբ շարունակել է կրակել մեքենայից իջած վիճակում։ Այս մասին 1lurer.am-ի փոխանցմամբ հայտնել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Բաղդասար Կիրակոսյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Նալբանդյան գյուղում մեկ ոստիկանի սպանության մեջ մեղադրվող քաղաքացու դեպքին։

Քննիչի հաղորդմամբ՝ թվով չորս պարկուճ է հայտնաբերվել, սակայն կրակոցները բազմաթիվ են եղել, որովհետև երբ ինքնաձիգը հայտնաբերվել է, փամփուշտատուփում եղել է ինը փամփուշտ և մեկ՝ լիցքավորված։

«Տվել է ցուցմունք, որ զենքը ձեռք է բերել, իբրև, Արցախյան պատերազմի ժամանակ՝ թուրքի սպանելուց հետո։ Նշել է, որ, նկատել է՝ իրեն մոտեցողները ոստիկաններ են, երբ իջել է մեքենայից, սակայն ցուցմունքը հավատ չի ներշնչում։ Դեպքի վայրում առկա է տեսախցիկ, որտեղ երևում է՝ դեպքը տեղի է ունեցել բավականին լուսավոր ժամանակ, նույնիսկ մթնշաղ էլ չի եղել»,- նշեց քննիչը։

Հարցին, թե ինչու ոստիկանները չեն կրակել, քննիչը նշեց՝ կրակահերթն անսպասելի է եղել և տևել է րոպե։

Դեպքից հետո 41-ամյա քաղաքացու բնակության հասցեում կատարվել է խուզարկություն։

«Տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի բույսեր»,-նշեց Հովհաննիսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նալբանդյան համայնքի բնակիչ 41–ամյա Մանուկ Մարգարյանին վնասազերծելու ժամանակ նա կրակոցներ էր արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ։ Ոստիկանության մեկ ծառայող զոհվել էր։

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ մեկ ոստիկանի սպանության, ևս չորսի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նա կալանավորվել է։