612.16
7.12
513.73
+29
Եղանակը Երևանում
Հայ

Պարզվել են հայտնի բանասեր Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության դրդապատճառն ու մանրամասները

11:24
09 Հունիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի բանասեր, ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի Հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու` 58–ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է հանցագործության դրդապատճառը, 3 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. հունիսի 04-ին՝ ժամը 23-00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց մի խումբ անձինք վիճաբանել են 58-ամյա Եղիշե Խաչատրյանի հետ՝ երթևեկության կանոնները խախտելու համար դիտողության անելու կապակցությամբ, ապա 75-ամյա մոր ներկայությամբ հայհոյել ու բռնություն գործադրել Ե.Խաչատրյանի նկատմամբ՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա կենսական կարևոր օրգանի՝ գլխի, ինչպես նաև՝ կրծքավանդակի և որովայնի շրջաններում։ Ստացած մարմնական վնասվածքներից Ե.Խաչատրյանը տեղում մահացել է։

Քննությամբ պարզվել է նաև, որ խճուղով ընթացող մեկ այլ վարորդ նկատել է մի խումբ երիտասարդների կողմից տղամարդու նկատմամբ կիրառվող բռնությունը, հորդորել դադարեցնել այն։ Երիտասարդները, խուլիգանական մղումներից ելնելով, հետապնդել են նաև նրան, ով օգնություն հայցելու համար շտապել է հարևանությամբ գործող ավտոտեխսպասարկման կետ և վերջինիս աշխատակիցների միջամտության շնորհիվ կանխվել է ծեծը։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Խ.Կոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով (սպանություն՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

Նույն օրը որոշում է կայացվել ևս երկու անձի՝ Ա.Չիչոյանին և Ա.Նիկողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել՝ նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են քննչական գործողություններ՝ միջադեպին մասնակցություն ունեցած մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։–0–
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:25
18 Հունիսի 2021
Սարսափելի ավտովթար–հրդեհ Արագածոտնում.բախման հետևանքով Mercedes–ն այրվել է, մեքենայում հայտնաբերվել է 29–ամյա վարորդի մոխրացած դին (ՖՈՏՈ)
Սարսափելի ավտովթար–հրդեհ Արագածոտնում.բախման հետևանքով Mercedes–ն այրվել է, մեքենայում հայտնաբերվել է 29–ամյա վարորդի մոխրացած դին.ՖՈՏՈ
15:44
17 Հունիսի 2021
Ողբերգական դեպք Արարատի մարզում. 43–ամյա վարորդը Ford–ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 15–ամյա երեխայի
Ողբերգական դեպք Արարատի մարզում. 43–ամյա վարորդը Ford–ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 15–ամյա երեխայի
13:24
17 Հունիսի 2021
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
20:25
16 Հունիսի 2021
Գեղարքունիքում բախվել են ՎԱԶ–ն ու Ford-ը, վերջինս շրջվել է. կա զոհ
Գեղարքունիքում բախվել են ՎԱԶ–ն ու Ford-ը, վերջինս շրջվել է. կա զոհ
16:06
16 Հունիսի 2021
40–ամյա գորիսցին, ներկայանալով որպես ադրբեջանցի զինծառայող, ստիպել է պատերազմում անհետ կորած զինվորների՝ իգական սեռի հարազատներին ուղարկել մերկ նկարներ և տեսանյութեր
40–ամյա գորիսցին, ներկայանալով որպես ադրբեջանցի զինծառայող, ստիպել է պատերազմում անհետ կորած զինվորների՝ իգական սեռի հարազատներին ուղարկել մերկ նկարներ և տեսանյութեր.ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
14:50
16 Հունիսի 2021
Կասեցվել է մսամթերքի և զովացուցիչ ըմպելիքների արտադրամասերի գործունեությունը (ՖՈՏՈ)
Կասեցվել է մսամթերքի և զովացուցիչ ըմպելիքների արտադրամասերի գործունեությունը.ՖՈՏՈ
12:01
16 Հունիսի 2021
Երևանի երկու զարգացման կենտրոններում երեխաներ են թունավորվել թթվասերից և կաթնաշոռից. կարգավորիչը նշել է արտադրողի անունը
Երեխաները հոսպիտալացվել են, նույն կաթնամթերքի օգտագործումից հետո ինքնազգացողության վատացման մասին ահազանգեր են ստացվել նաև այլ քաղաքացիներից
10:45
16 Հունիսի 2021
Սպանությունը Կոտայքի մարզի սրբավայրերից մեկում. 41–ամյա տղամարդուն դանակահարել են, նա հիվանդանոցում մահացել է
Սպանությունը Կոտայքի մարզի սրբավայրերից մեկում. 41–ամյա տղամարդուն դանակահարել են, նա հիվանդանոցում մահացել է
14:01
15 Հունիսի 2021
Վրեժ. Մալիշկա գյուղում 61–ամյա տղամարդը համագյուղացու կցորդիչի տակ նռնակ է տեղադրել նրան սպանելու համար
Վրեժ. Մալիշկա գյուղում 61–ամյա տղամարդը համագյուղացու կցորդիչի տակ նռնակ է տեղադրել նրան սպանելու համար
11:46
15 Հունիսի 2021
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում, մեքենաներից մեկը ջարդուփշուր է եղել, կա 7 վիրավոր
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում, մեքենաներից մեկը ջարդուփշուր է եղել, կա 7 վիրավոր
11:29
15 Հունիսի 2021
Հայաստանում 3 տղամարդ ձերբակալվել է շուրջ 10 հազար կեղծ դոլար շրջանառելու համար (ՎԻԴԵՈ)
Հայաստանում 3 տղամարդ ձերբակալվել է շուրջ 10 հազար կեղծ դոլար շրջանառելու համար.ՎԻԴԵՈ
00:20
15 Հունիսի 2021
Արտաշատում գրանցված սարսափելի սպանության հետքերով. 21-ամյա մի երիտասարդ մտել էր 51–ամյա կնոջ տուն ու դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել նրան (ՎԻԴԵՈ)
Արտաշատում գրանցված սարսափելի սպանության հետքերով. 21-ամյա մի երիտասարդ մտել էր 51–ամյա կնոջ տուն ու դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել նրան.ՎԻԴԵՈ