Հրդեհ է բռնկվել Մրգաշեն գյուղի վագոն-տնակներից մեկում. տուժածի վիճակը կայուն ծանր է
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմների. /Նովոստի-Արմենիա/. Եկուշաբթի հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում:
Ինչպես հաղորդում է ՀՀ Աին մամուլի ծառայությունը, ժամը 01:03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի վերջնամասում գտնվող անասնապահական ֆերմաների մոտակա վագոն-տնակում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.40-ին, մարվել՝ 02:05-ին:
Ամբողջությամբ այրվել է վագոն տնակը (պահակակետ)՝ 18 քմ:
«Հրդեհի հետևանքով պահակակետի աշխատակից Գ. Ս.-ը (1954 թ. ծնված)՝ դեմքի և վերին վերջույթների հատվածում այրվածքներով, հոսպիտալացվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-

