Ավտովթար Երևանում` երթուղային «Գազելի» մասնակցությամբ. 5 մարդ հոսպիտալացվել է

27.02.2017, 11:15
Վթարի հետևանքով 5 մարդ տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ավտովթար Երևանում` երթուղային «Գազելի» մասնակցությամբ. 5 մարդ հոսպիտալացվել է
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 17:20-ի սահմաններում Ազատության պողոտայում՝ «Հաղթանակ» զբոսայգու մոտ, բախվել են Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ, 42-ամյա Սարգիս Բաչախչյանի վարած թիվ 99 երթուղին սպասարկող «Գազել» և Երևան քաղաքի Կ. Ուլնեցու փողոցի բնակիչ, 40-ամյա Ժաննա Եղիազարյանի վարած KIA մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 5 մարդ տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ճանապարհային ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վիրավորների ինքնությունը։–0–