ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Երևանում փլուզվել է բնակելի տներից մեկի պատը։
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հաղորդմամբ, հունվարի 10-ին, ժամը 17.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուսթավելի փողոցի թիվ 17/24 տան պատը փլուզվել է, առկա է մյուս պատերի փլուզման վտանգ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ փլուզվել է Գ. Մ.-ին պատկանող տան (կառուցված 1933 թ., 30 քմ) դրսի պատը (18 քմ)՝ մոտ 9 քմ, ինչի հետևանքով մոտակա տներ տանող ճանապարհը դարձել է անանցանելի, առկա է պատի մնացած մասի փլուզման վտանգ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է ՃԿԱԿ-ում քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչը:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում