Երևանում 32 տարեկան տղամարդը փորձել է ինքնասպան լինել և հրկիզել հարևանի բնակարանը
19.07.2017,
11:00
Երևանում նախորդ գիշեր 32 տարեկան տղամարդը փորձել է ինքնավնասել և հրկիզել հարևանի բնակարանը։
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում նախորդ գիշեր 32 տարեկան տղամարդը փորձել է ինքնավնասել և հրկիզել հարևանի բնակարանը։
Загружается новость ... "Лево"
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հուլիսի 19-ին, ժամը 00:14-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին գտնվում է Երևան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 68ա շենքում, սպառնում է ինքնավնասել և հրկիզել հարևանի բնակարանը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
«Պարզվել է, որ 1985 թ. ծնված Ք. Տ.-ն գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում: Ժամը 01:17-ին հոսպիտալացվել է «Նուբարաշեն» հոգեբուժական բժշկական կենտրոն», – նշվում է հաղորդագրության մեջ։
Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգչի կողմից տեղում Ք. Տ.-ի հետ տարվել է հոգեբանական զրույց:–0–

