ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Վրաստանում նախօրեին հրդեհաշիջման ժամանակ հայ հրշեջ է ծխահարվել։
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, նախօրեին հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարներից մեկը ծխահարվել է:
Загружается новость ... "Лево"
Նրան համապատասխան օգնություն են ցուցաբերել ՀՀ ԱԻՆ աղետների բժշկության կենտրոնի պարամեդիկները՝ գիշերվա ընթացքում կատարելով կաթիլային ներարկում:
Հրշեջ-փրկարարի ինքնազգացողությունը կարգավորվել է, և նա առավոտյան վերադարձել է ծառայության:
Գերատեսչության հաղորդմամբ, օգոստոսի 25-ին, ժամը 16։30-ի դրությամբ շարունակելով հրդեհաշիջման աշխատանքները Վրաստանի Բորժոմիի անտառներում՝ հայ հրշեջ-փրկարարների պատասխանատվությանը հանձնված 3 տեղամասերում ծառայություն է իրականացրել 4 մարտական հաշվարկ:
Բորժոմի կիրճում առկա է հրդեհի խոշոր 3 օջախ: Հայկական ուժերը կրակի դեմ պայքար են ծավալել Ծաղվերի և Դաբա գյուղերի մերձակայքում:–0–