Կուբանում ավտոբուսի վթարի զոհերի թվում հայեր կան. ԱԳՆ

25.08.2017, 15:39
Ուրբաթ Կրասնոդարի երկրամասում ավտոբուսն ընկել է ծովը։
Կուբանում ավտոբուսի վթարի զոհերի թվում հայեր կան. ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից ստացված նախնական տվյալների համաձայն` Կուբանում գրանցված ավտոբուսի վթարի զոհերի թվում երկու հայ կա, նշվում է ՀՀ ԱԳՆ–ի Twitter–յան էջում։

Загружается новость ... "Лево"

«Նրանց քաղաքացիությունը ճշտվում է», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ուրբաթ Կրասնոդարի երկրամասում ավտոբուսն ընկել է ծովը։ Վթարի հետևանքով զոհվել է 14 մարդ, 24–ին հաջողվել է փրկել։–0–