ԱՄՆ-ում ավարտվում է Օսկարի քվեարկությունը
13.01.2012,
10:40
ԱՄՆ-ում ավարտվում է Օսկարի քվեարկությունը

Կինեմատոգրաֆիական գիտությունների և արվեստների ամերիկյան ակադեմիայի (Academy of Motion Picture Arts and Sciences) բոլոր անդամները, որոնք մասնակցում են «Օսկարի» հավակնորդների ընտրությանը, իսկ նրանք այս տարի 5 հազ. 783-ն են, այդ թվում մեկ միանձնուհի, նախկին կինոաստղ Դոլորես Հարտը (Dolores Hart), պետք է լրացված հայտերը ներկայացնեն մինչև այսօրվա ժամը 5-ը՝ Լոս Անջելեսի ժամանակով, այլապես ձայնը չի հաշվարկվի, ուրբաթ հիշեցնում է Deadline.com-ը:
Հավակնորդների անունները կհրապարակվեն երեքշաբթի՝ հունվարի 24-ին, ուղիղ եթերում, իսկ պարգևատրման արարողությունը տեղի կունենա փետրվարի 26-ին և կհեռարձակվի աշխարհի 225 երկրներում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:--0--