Ուժեղ երկրաշարժը խուճապ է առաջացրել Չիլիում

10.01.2012, 11:05
Ուժեղ երկրաշարժը խուճապ է առաջացրել Չիլիում

5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել երկուշաբթի Չիլիի կենտրոնական շրջաններում՝ խուճապ առաջացնելով երկրի մայրաքաղաք Սանտյագոյի բնակչության շրջանում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Venezolana de Television հեռուստաալիքին:

Երկրաշարժի էպիկենտրոնը մայրաքաղաքից 150 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան: Սակայն ստորգետնյա ցնցումների շարքը ստիպել է քաղաքի բնակիչներին խուճապահար լքել բնակելի շենքերն ու դուրս վազել:

Չիլին գտնվում է Խաղաղօվկիանոսյան «հրե գոտում», որտեղ գրանցվում է աշխարհի բոլոր ստորգետնյա ցնցումների 85 տոկոսը: 2010 թվականի փետրվարի վերջում Չիլիում 8,8 մագնիտուդով երկրաշարժի և դրան հետևած ցունամիի արդյունքում զոհվել է ավելի քան 500 մարդ: -0-