ԵվրԱզԷՍ-ի գագաթնաժողովը կանցկացվի Մոսկվայում, ինտեգրման միասնական համակարգ կստեղծվի. Մեդվեդև
Առաջիկայում Մոսկվայում կանցկացվի ԵվրԱզԷՍ-ի ևս մեկ գագաթնաժողովը, որի ընթացքում կստեղծվի ինտեգրման հարցերով զբաղվող «միասնական համակարգ», երկուշաբթի ԵվրԱզԷՍ-ի գագաթնաժողովներից և Եվրասիական տնտեսական խորհրդից հետո հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
«Առաջիկայում մենք Մոսկվայում ԵվրԱզԷՍ-ի ևս մեկ գագաթնաժողով կանցկացնենք, որպեսզի վերջնականորեն որոշում կայացնենք, թե ինչպե՞ս ենք իրականացնելու ինտեգրումը»,- ասել է Մեդվեդևը: «Մենք կորոշենք, թե ինչպե՞ս է իրականացվելու այդ ծրագիրը, ինչպե՞ս ձևավորել «ճանապարհային քարտեզները», ո՞ր մարմիններն են աշխատելու»,- ավելացրել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Ակնհայտ է՝ պետք է որոշում ընդունել, որ այդ թեմայով զբաղվի միասնական համակարգը: Եվ որպեսզի այն, ինչ դրա համար է ստեղծված, լիարժեքորեն տեղափոխվի կոլեգիայի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի) աշխատանքների ձևաչափ և ԵվրԱզԷՍ-ի համապատասխան կառույցներ»,- հայտնել է Մեդվեդևը:
Նա խոստացել է, որ գագաթնաժողովի անկացման օր կորոշվի առաջիկայում:
Ըստ նախագահի, այժմ ԵվրԱզԷՍ-ի համար գլխավոր հարցն այն է, թե դեպի ուր շարժվել: Այդ հարցը քննարկվել է երկուշաբթի կայացած գագաթնաժողովի ընթացքում, որն անցել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստից հետո: Գագաթնաժողովը «անցել է վեց պետությունների կազմով»:
«Մենք պայմանավորվեցինք, որ փորձելու ենք հետագա աշխատանքի համար այնպիսի ձևեր գտնել, որոնց շնորհիվ ԵվրԱզԷՍ-ում ստեղծված դրական միտումները պահպանվեն: Բայց միաժամանակ այն պետություններին, որոնք այսօր չկան Գերագույն Եվրասիական տնտեսական խորհրդի կազմում, մենք «կձգենք» մինչև ինտեգրման բարձր աստիճանի մակարդակի»,- ընդգծել է ՌԴ նախագահը: -0-