Ավստրիայի խորհրդարանը փոխել է ազգային օրհներգի տեքստը՝ դրանում կանանց նկատմամբ խտրականություն նկատելով

08.12.2011, 11:19
Ավստրիայի խորհրդարանը փոխել է ազգային օրհներգի տեքստը՝ դրանում կանանց նկատմամբ խտրականություն նկատելով
Ավստրիայի խորհրդարանը փոխել է ազգային օրհներգի տեքստը՝ դրանում կանանց նկատմամբ խտրականություն նկատելով

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ավստրիացի խորհրդարանականների ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել երկրի ազգային օրհներգի տեքստի փոփոխմանը, որն ըստ նրանց, խախտում է Ավստրիայի բնակչության կանանց իրավունքները, հինգշաբթի գիշերը գրում է Focus գերմանական հանդեսը:

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի երաժշտությամբ և Պաուլ ֆոն Պրերադովիչի խոսքերի հիման վրա գրված «Լեռների և ջրերի երկրամաս, վտակների երկիր» («Land der Berge, Land am Strome») Ավստրիայի դաշնային օրհներգը հաստատվել է 1946թ.-ի հոկտեմբերին՝ մրցութային հիմքով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հիմնը փոխելու նախաձեռնողի՝ Ավստրիայի կանանց առողջապահության և իրավունքների պաշտպանման նախկին նախարար Մարիա Ռաուխ-Կալատի (Maria Rauch-Kallat) կարծիքով, երկրի պետական հիմնի «Մեծն որդիների Հայրենիք» («Heimat bist du grosser Soehne») արտահայտությունը խախտում է սեռերի հավասարության սկզբունքները:

Չորեքշաբթի ավստրիական խորհրդարանի անդամների ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել այդ տողերը «Մեծն դստրերի և որդիների Հայրենիք» («Heimat grosser Toechter und Soehne») տողով փոխարինելուն:
Օրհներգի նոր տեքստն արդեն հրապարակած է ցանցում, այն ուժի մեջ կմտնի 2012թ.-ի հունվարից, նշում է Focus-ը: -0-