Ուոլթ Դիսնեյի՝ նախկինում կորած համարվող «Քաղցած թափառաշրջիկները» (Hungry Hobos) համր մուլտֆիլմի միակ օրինակը գտնվել է Հերեֆորդշիր անգլիական կոմսության Հանթլի (Huntley Film Archives) կինոարխիվում և դեկտեմբերի 14-ին Լոս Անջելեսում կայանալիք Bonhams աճուրդին կներկայանա 40 հազար դոլար նախահաշվով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Artdaily պարբերականին:
Գլխավոր գործող անձինք են նապաստակ Օսլվալդը (Oswald The Lucky Rabbit), որը Միկի-Մաուսի նախատիպն է եղել, և Միոտանի Փիթ կատուն (Peg Leg Pete), որոնք նկարվել են Դիսնեյի կողմից՝ 1927թ.-ին Յուբ Այվերկսի (Ub Iwerks) համահեղինակությամբ Universal ստուդիայի մուլտֆիլմերի շարքի համար: «Խեղճ Հայրիկ»-ի առաջին վարկածը ստուդիան չեղյալ է համարել՝ նապաստակի արտաքին տեսքն անբավարար համարելով, դրա փոխարեն ընդունել է երիտասարդացած Օսվալդի ներկայությամբ «Տրամվայում տեղի ունեցած անարխոժությունների» երկրորդ վարկածը: Երկար ժամանակ կորած համարվող «Քաղցած թափառաշրջիկները» կարճամետրաժ մուլտֆիլմի պատմության շարունակությունը ստեղծվել է 1928թ.-ի մայիսին:
Մուլտֆիլմի ընդհանուր տևողությունը 5 րոպե, 21 վայրկյան է: Կրկնօրինակի ստեղծման ժամանակը ենթադրաբար 20-ական թվականների վերջից 30-ականների սկիզբն ընկած ժամանակահատվածն է:
Բրիտանական արխիվի աշխատողները հույս ունեն աճուրդի ժամանակ վաճառել հայտնագործությունը, որպեսզի ստացված գումարը ծախսեն 80 հազար տեսաժապավենների վերականգնման համար: -0-