Մայքլ Ջեքսոնին հնարավոր էր փրկել, կարծում է փորձագետը

Բժիշկ սրտաբան Ալոն Շթեյնբերգը (Alon Steinberg), ով չորեքշաբթի ներկա եղել «փոփ-երաժշտության արքա» Մայքլ Ջեքսոնի չկանխամտածված սպանության մեջ մեղադրվող բժիշկ Քոնրադ Մյուրեի գործընթացին, հայտնել է, որ երգչին «հնարավոր էր փրկել» համապատասխան միջոցներ ձեռնարկելու դեպքում, հինգշաբթի հաղորդում է Ֆրանս Պրես գործակալությունը:
Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին` կյանքի 51-րդ տարում: Քննության վարկածով, երգչի Ջեքսոնի բժիշկը՝ Մյուրեյը, երգչին ուժեղ քնաբերի` պրոպոֆոլի չափազանց մեծ չափաբաժին է տվել, որն այլ դեղամիջոցների, այդ թվում` հանգստացնող դեղորայքի հետ փոխազդեցության արդյունքում երգչի մահվան պատճառ է դարձել: Բժիշկի փաստաբանն իր հերթին պնդում է, որ երգիչն ինքն է իրեն դեղամիջոցը ներարկել, մինչ Մյուրեյը մյուս սենյակում է գտնվել:
Մյուրեյը երկու րոպեով լքել է սենյակը, որտեղ գտնվել է Ջեքսոնը, իսկ վերադառնալիս արդեն երգիչը չի շնչել, հիշեցրել է Շթեյնբերգը: Սակայն Ջեքսոնի մոտ «դեռ զգացվել է արյան ճնշումը, զարկերակը, սրտի բաբախը», և եթե նրան անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերվեր, «նրան ակնհայտորեն հնարավոր կլիներ փրկել այդ պահին»:
Ըստ սրտաբանի, Ջեքսոնի բժիշկը «լուրջ անփութություն» է ցուցարբերել՝ անմիջապես շտապօգնություն չկանչելով: Սակայն դրա փոխարեն նա միայն իր օգնականին է կանչել:
Ջեքսոնի սիրտը չի կանգնել, նա պարզապես դադարել է շնչել, այդ պատճառով Մյուրեի կողմից արված կարդոլոգիական մերսումը «անօգուտ» և «աններելի» է եղել, հայտնել է Շթեյնբերգը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Սրտաբանը նաև նշել է, որ պրոպոֆոլը, որն ընդունել է Ջեքսոնը, անքնությունը բուժելու համար չէ:
Այն դեպքում, եթե դատարանը Մյուրեին մեղավոր ճանաչի, ով չի ժխտում այն փաստը, որ Ջեքսոնին պրոպոֆոլի փոքր չափաբաժին է տվել, բայց իրեն մեղավոր չի ճանաչում չկանխամտածված սպանության մեջ, նա կարող է չորս տարվա ազատազրկման ենթարկվել և զրկվել բժշկական գործունեության արտոնագրից: -0-