Ֆիլմում Պոլանսկին ներողություն է խնդրել 33 տարվա վաղեմության իր զոհից
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին (Roman Polanski) համաշխարհային կինեմատոգրաֆիում ունեցած ներդրման համար Ցյուրիխում մրցանակ ստանալու ժամանակ վավերագրական ֆիլմ է ցուցադրել, որտեղ ներողություն է խնդրել Սամանտա Գրեյմերից՝ 33 տարվա վաղեմության սեքսուալ բռնությունների համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Hollywood Reporter-ին:
Ինքը` Պոլանսկին, ով երկու տարի առաջ չկարողացավ մրցանակ ստանալ Ցյուրիխի կինոփառատոնում, քանի որ անմիջապես օդանավակայանից ձերբակալվել էր, Գրեյմերին իր և մամուլի «կրկնակի զոհ» է անվանել և «Ռոման Պոլանսկի՝ հուշ-ֆիլմ» (Roman Polanski: A Film Memoir) կինոժապավենում ցույց է տվել արտաքսման սպասելիս Շվեյցարիայում անցկացրած ժամանակը: Ֆիլմը ռեժիսորի և նրա վաղեմի ընկերոջ՝ պրոդյուսեր Էնդրյու Բրաունսբերգի (Andrew Braunsberg) երկար զրույցն է, որտեղ նրանք քննարկում են իրավաբանական կոռուպցիան և տվյալների նկատմամբ մեքենայությունները՝ առանց հավակնելու բացահայտումներ անելուն և օբյեկտիվությանը:
Հավաքված հյուրերը ծափերով են դիմավորել ռեժիսորին, այդ թվում նրան ողջունել է Լոուրենս Ֆիշբերնը (Laurence Fishburne)՝ այս տարվա կինոփառատոնի ժյուրիի նախագահը, ինչին ի պատասխան` 78-ամյա Պոլանսկին ասել է` «լավ է ուշ, քան երբեք»), նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն 8-ամսյա տնային կալանքի ընթացքում: -0-