2011 թվականին հացահատիկի բերքը Չինաստանում կգերազանցի ռեկորդային 550 մլն տոննան. ՉԺՀ գյուղատնտեսության նախարարության
22.09.2011,
20:04
2011 թվականին հացահատիկի բերքը Չինաստանում կգերազանցի ռեկորդային 550 մլն տոննան. ՉԺՀ գյուղատնտեսության նախարարության
2011 թվականին Չինաստանի հացահատիկի բերքը կգերազանցի 550 միլիոն տոննա պատմական ռեկորդը, ասվում է ՉԺՀ-ի գյուղատնտեսության նախարարության հաղորդագրությունում:
Նախարարության տվյալներով՝ Չինաստանում հացահատիկի արտադրության աճն այս տարի կարձանագրվի ութերորդ տարին անընդմեջ: 2010 թվականի համեմատ արտադրությունը կաճի 2,9 տոկոսով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հացահատիկի ցանքատարածությունները 2011 թվականին կազմել են 110,7 միլիոն հեկտար, 2010 թվականի համեմատ դրանք աճել են 667 հազար հեկտարով: 2011 թվականի ամառային սեզոնում հացահատիկայինների միջին բերքատվությունը հասել է հեկտարից 45,8 ցենտներ ռեկորդային ցուցանիշի՝ նախորդ տարվա ցուցանիշի համեմատ ավելանալով հեկտարից 6,3 կիլոգրամով: -0-