+10
Եղանակը Երևանում
Հայ

Համաշխարհային ռոք-երաժշտության աստղերը կհավաքվեն Լոնդոնում՝ Ֆրեդի Մերքյուրիի հիշատակին նվիրված աճուրդին

11:42
05 Սեպտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Համաշխարհային ռոք-երաժշտության աստղերը երկուշաբթի կհավաքվեն Լոնդոնում կայանալիք բարեգործական աճուրդին, որը նվիրված է Queen բրիտանական խմբի լեգենդար մենակատար Ֆրեդի Մերքյուրիի հիշատակին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Աճուրդը կանցկացվի Լոնդոնի Սթրենդ փողոցում գտնվող Savoy հյուրանոցում, որը վերջերս է վերանորոգվել: Աճուրդին կմասնակցեն Մերքյուրիի շուրջ 300 ընկերներն ու երկրպագուները: Մերքյուրին մահացել է ՁԻԱՀ-ի հետևանքով 1991 թ.-ին: Հյուրերի թվում կլինեն  Queen-ի երաժիշտներ Ռոջեր Թեյլորն ու Բրայան Մեյը, դերասաններ Քրիս Էվանսը, Սթիվն Ֆրայը և Մեթ Լուկասը: Երեկույթը կվերածվի երգչի «նմանակների» շքերթի, քանի որ հրավիրվածներին խնդրել են կրել Մերքյուրիի ոճի հագուստ:

Աճուրդի ընթացքում վաճառքի կհանվեն 1992 թ.-ին կայացած համերգի ակուստիկ կիթառն ու We Will Rock You լոնդոնյան մյուզիքլի կազմում ընդգրկվելու հնարավորությունը, որի ընթացքում ներկայացվում են Queen խմբի երգերը:

Դերասան և խմբի երկրպագու Ռիզ Թոմասը հատուկ աճուրդի համար տեսահոլովակ է նկարահանել, որում ևս մեկ անգամ հիշեցնում է բրիտանացի երաժշտի տաղանդի և հումորի զգացումի մասին:

«Մենք ցանկանում էինք ցույց տալ Ֆրեդիի կյանքի լավագույն պահերը, նրա հումորը... Ֆրեդիի կենդանության օրոք Queen-ը երաժիշտների շրջանում ճանաչում չի վայլել՝ չնայած հանդիսատեսի շրջանում ձեռք բերած ապշեցուցիչ հաջողությանը: Սակայն Ֆրեդին ավելին էր, քան միայն ռոք-աստղ: Ջագերն ու Բոուին չէին կարողանա ծիծաղեցնել ձեզ այնպես, ինչպես Ֆրեդին: Նա ֆանտաստիկ կերպար է և բոլոր ժամանակների լավագույն ռոք-աստղը», - ասել է Թոմասը:

Բարեգորական երեկույթից ստացված ողջ հասութը կուղղվի «Mercury Phoenix Trust» ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիրների հիմնադրամին, որը հիմնադրվել է 1992 թ.-ին Queen խմբի մասնակիցների կողմից:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:06
09 Մարտի 2023
Վրաստանում հատուկջոկատայինները ցրեցին ցուցարարներին՝ օգտագործելով ջրցաններ և արցունքաբեր գազ (ՎԻԴԵՈ)
Վրաստանում հատուկջոկատայինները ցրեցին ցուցարարներին՝ օգտագործելով ջրցաններ և արցունքաբեր գազ. ՎԻԴԵՈ
15:34
23 Փետրվարի 2023
Անգլուհին ամուսնացել է իր վերմակի հետ
Անգլուհին ամուսնացել է իր վերմակի հետ։ Կնոջ խոսքով՝ ինքը առաջին հայացքից սիրահարվել է վերմակին
11:45
17 Փետրվարի 2023
Մոսկվայում վարորդին տուգանել են հայկական վարորդական վկայականով վարելու համար
Մոսկվայում վարորդը տուգանվել է հայկական վարորդական վկայականով վարելու համար
21:15
13 Փետրվարի 2023
Օգտագործված արհեստական թարթիչներ, բիկինիներ. թուրք կամավորները դժգոհում են Եվրոպայից և ԱՄՆ-ից ստացված մարդասիրական օգնությունից (ՎԻԴԵՈ)
Օգտագործված արհեստական թարթիչներ, բիկինիներ. թուրք կամավորները դժգոհում են Եվրոպայից և ԱՄՆ-ից ստացված մարդասիրական օգնությունից. ՎԻԴԵՈ
15:08
13 Փետրվարի 2023
Հալեպ նահանգի բոլոր շրջաններում որոնողա֊փրկարարական աշխատանքներն ավարտվեցին (ՖՈՏՈ)
Հալեպ նահանգի բոլոր շրջաններում որոնողա֊փրկարարական աշխատանքներն ավարտվեցին. ՖՈՏՈ
12:05
13 Փետրվարի 2023
Երկրաշարժի 7–րդ օրը Հայաստանի, Թուրքիայի և ԱՄՆ–ի փրկարարները երկու աղջնակ են դուրս բերել փլատակների տակից
Հրաշք է տեղի ունեցել. երկրաշարժի 7–րդ օրը Հայաստանի, Թուրքիայի և ԱՄՆ–ի փրկարարները երկու աղջնակ են դուրս բերել փլատակների տակից
23:06
11 Փետրվարի 2023
Կայծակը հարվածել է Ռիոյում գտնվող Քրիստոսի արձանին. տեղացի լուսանկարչին հաջողվել է ցնցող կարդ ստանալ (ՖՈՏՈ)
Կայծակը հարվածել է Ռիոյում գտնվող Քրիստոսի արձանին. տեղացի լուսանկարչին հաջողվել է ցնցող կարդ ստանալ. ՖՈՏՈ
12:41
10 Փետրվարի 2023
Նույնիսկ պատուհանները չեն վնասվել. փորձագետները զարմացել են, թե ինչպես է Թուրքիայում շենքը թեքվել երկրաշարժի հետևանքով (ՎԻԴԵՈ)
Փորձագետներին զարմացրել է, թե ինչպես է Թուրքիայում շենքը թեքվել երկրաշարժի հետևանքով. ՎԻԴԵՈ
11:18
10 Փետրվարի 2023
Հայ փրկարարները Թուրքիայում փլատակների տակից ողջ երեխա են դուրս հանել
Հայ փրկարարները Թուրքիայում փլատակների տակից ողջ երեխա են դուրս հանել
23:48
09 Փետրվարի 2023
Հայ փրկարարներին այսօր հաջողվել է փրկել երեք մարդու փլատակների տակից Սիրիայի Հալեպում (ՎԻԴԵՈ)
Հայ փրկարարներին այսօր հաջողվել է փրկել երեք մարդու փլատակների տակից Սիրիայի Հալեպում. ՎԻԴԵՈ
19:09
09 Փետրվարի 2023
Ինչպես են հայ փրկարարները որոնողական աշխատանքներ իրականացնում Թուրքիայում. Կարո Փալյանը տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)
Ինչպես են հայ փրկարարները որոնողական աշխատանքներ իրականացնում Թուրքիայում. Կարո Փալյանը տեսանյութ է հրապարակել. ՎԻԴԵՈ
16:08
09 Փետրվարի 2023
Հայ փրկարարները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում Թուրքիայի և Սիրիայի աղետի գոտում (ՖՈՏՈ)
Աշխատանքներում ներգրավված է նաև կինոլոգիական խումբը՝ հատուկ վարժեցված շնով. ՖՈՏՈ