Քեթի Փերին արժանացել է Video Music Awards-ի գլխավոր մրցանակին

29.08.2011, 14:21
Քեթի Փերին արժանացել է Video Music Awards-ի գլխավոր մրցանակին

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. MTV ամերիկյան երաժշտական հեռուստաալիքի Video Music Awards-ի «Տարվա վիդեո» անվանակարգի գլխավոր մրցանակին է արժանացել Քեթի Փերին « Fireworks» ստեղծագործության համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը:

Փերին մրցանակը ստանալու համար բեմ է բարձրացել գլխին ամրացված վառ դեղին խորանարդով, որը վարդագույն մազերի վրա անհասկանալի կերպով ամրացված էր անկյուններից մեկի վրա:

Այս տարի նրա թեկնածությունն առաջադրված էր ինը անվանակարգերում, և նա մրցանակաբաշխության ընթացքում բազմիցս բեմ է բարձրացել:

Ամենահեղինակավոր տիտղոսին հավակնում էին նաև բրիտանացի երգչուհի Ադելը՝ «Rolling in the Deep» ստեղծագործությամբ, Beastie Boys բրուքլինյան խումբը՝ «Make Some Noise» երգով, Բրունո Մարսը՝ «Grenade» երգով և Թայլեր «Ստեղծագործը»՝ «Yonkers» տեսահոլովակով:

Փերին, ավելի ճիշտ Քեթի Հադսոնը 26 տարեկան է, ծնվել է Սանտա Բարբարայում հոգևորականի ընտանիքում: Դեռահաս տարիքում նա վերցրել է մոր ազգանունը՝ Փերի: Կարծիք կա, որ Քեթի Փերիի ոճի վրա ազդեցություն են ունեցել Queen և Nirvana խմբերը:-0-