Մայքլ Ջեքսոնի նկարներն են առաջին անգամ ցուցադրել օդանավակայանի անգարում 18 տարի անց

20.08.2011, 16:00
Մայքլ Ջեքսոնի նկարներն են առաջին անգամ ցուցադրել օդանավակայանի անգարում 18 տարի անց

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի.  /Նովոստի-Արմենիա/. Մայքլ Ջեքսոնի նկարներն են առաջին անգամ ցուցադրվել դրանց միակ ցուցադրությունից 18 տարի անց և առաջին անգամ Լոս Անջելեսի Santa Monica օդանավակայանի անգարում գտնվող փոփ-երաժշտության արքայի գեղարվեստական ստուդիայում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով LA Weekly պարբերականին։

Քանդակագործ և Մայքլ Ջեքսոնի արտ-տնօրեն Բրեթ Լիվինսգթոն Սթրոնգը (Brett-Livingstone Strong), ով Jackson Estate-ի հետ հավասար հավաքածուի տերն է, լրագրողներին է ցույց տվել երգչի նկարներն առաջին անգամ նրա գեղարվեստական ստուդիայում, որի վայրը երկար ժամանակ գաղտնի էր պահվում։

Աշխատանքների հավաքածուն հիմնականում բաղկացած է Ջեքսոնի կողմից մեղրամոմե կավիճներով արված էսքիզների շարքից, որոնց թվում են բազկաթոռների, դարպասների, բանալիների և յոթ թվանշանի պատկերներ։ Հավաքածուում կա նաև երգչի սիրած շիմպանզեի՝ Բաբլզի դիմանկարը, որի դեքմը նկարված է բազկաթոռի մեջ։ Հավաքածուի մյուս մասն են կազմում հենց Ջեքսոնի ինքնադիմանկարները, ինչպես նաև որոշ հայտնի մարդկանց, այդ թվում՝ Փոլ Մքքարթնիի և Ջորջ Վաշինգթոնի դիմանկարները։

Բացի այդ, հավաքածուն ներառում է երգչի հսկայական բրոնզե արձանի ահռելի ինտերակտիվ կոնստրուկցիայի մակետը։ Ջեքսոնի գաղափարով` Սթրոնգի հետ համատեղ մշակած համալիրում կարող էին անցկացվել նրա երկրպագուների պսակադրության արարողությունները։ -0-