Գիշերվա ընթացքում դեպի Իսրայելի տարածք ութ հրթիռ է բաց թողնվել, կան վիրավորներ. բանակ

20.08.2011, 15:39
Գիշերվա ընթացքում դեպի Իսրայելի տարածք ութ հրթիռ է բաց թողնվել, կան վիրավորներ. բանակ

Շաբաթ օրը պաղեստինյան գրոհայինների կողմից Գազայի հատվածից Իսրայելի Աշդոդ քաղաքի հրետակոծությունից նվազագույնը երեք մարդ ծանր վնասվածքներ է ստացել, «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել է Աշդոդի  քաղաքապետարանի ԶԼՄ-ների հետ կապերի խորհրդական Իննա Շթեյնբերգը:

«Աշդոդի գերեզմանատան տարածքում երկու հրթիռ է ընկել՝ վնասելով երեք աշխատողի: Եվս մեկ հրթիռ է ընկել բաց տեղանքում՝ վնաս չպատճառելով»,- հայտնել է Շթեյնբերգը: Ինչպես հաղորդում է Իսրայելի Պաշտպանական բանակի մամուլի ծառայությունը, անցած գիշերվա ընթացքում դեպի Իսրայելի տարածք Գազայի հատվածից պաղեստինյան գրոհայինների  կողմից ութ հրթիռ է բաց թողնվել:

Ի պատասխան հրթիռակոծության`  Իսրայելի ՌՕՈՒ-ն մի շարք հարվածներ են հասցրել Գազայի հատվածի ուղղությամբ: «Ոչնչացված են մաքսանենգների երկու թունելները և զինապահեստը»,- «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է բանակի մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Գազայի հատվածից իսրայելական տարածքի ինտենսիվ հրթիռակոծությունները վերսկսվել են  նախօրեին իսրայելական ՌՕՈՒ-ի կողմից  «Ժողովրդական դիմադրության կոմիտեներ» խմբավորման առաջնորդներին ոչնչացնելուց հետո, ովքեր հինգշաբթի ցերեկը մի շարք հարձակումներ են կազմակերպել Իսրայելի հարավում: Էյլաթ հանգստավայրի տարածաշրջանի հարձակումների հետևանքով ութ մարդ է զոհվել, ավելի քան 30-ը վնասվածքներ են ստացել: -0-