Թուրքական ՌՕՈՒ-ն նոր հարվածներ է հասցրել քուրդ գրոհայինների վրա Իրաքի հյուսիսում

19.08.2011, 14:07
Թուրքական ՌՕՈՒ-ն նոր հարվածներ է հասցրել քուրդ գրոհայինների վրա Իրաքի հյուսիսում

Թուրքիայի ՌՕՈՒ ինքնաթիռները հինգշաբթի նոր հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում Քրդստանի աշխատավոր կուսակցությանը (ՔԱԿ), հաղորդում է Ֆրանս Պրես պգործակալությունը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին և ծայրահեղականներին մոտ կանգնած Եփրատ (Firat) տեղեկատվական գործակալությանը։

Գրոհներին մասնակցել է ավելի քան 10 F-16 կործանիչ։

Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Ավիահարվածները հասցվում են չորեքշաբթի երեկոյան գրոհայինների ձեռնարկած գրոհից հետո Թուրքիայի արևելքում, որի ընթացքում սպանվել է ինը թուրք զինվորական։

Սրանք Թուրքիայի առաջին հարվածներն են Իրաքի հյուսիսին ավելի քան մեկ տարվա ընթացքում, նշում է ՌԻԱ Նովոստին։

Քրդական անկախ պետության ստեղծում պահանջող ՔԱԿ-ի հետ Թուրքիայի հակամարտությունը շարունակվում է ավելի քան 25 տարի, այն խլել է ավելի քան 40 հազար կյանք։ ՔԱԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել ՄԱԿ-ում և Եվրամիությունում, որին Անկարան ձգտում է անդամակցել որպես լիիրավ անդամ։

ՔԱԿ-ի գրոհայիններն ավելի վաղ սպառնացել են թուրքական իշխանություններին, որ կակտիվացնեն զինված դիմակայությունը, եթե կոնկրետ քայլեր չձեռնարկվեն քրդական երկարամյա խնդրի լուծման ուղղությամբ։ -0-