Ռիչարդ Գիրի կիթառների հավաքածուն Նյու Յորքում աճուրդի կհանվի

18.08.2011, 17:07
Ռիչարդ Գիրի կիթառների հավաքածուն Նյու Յորքում աճուրդի կհանվի

Հոլիվուդյան աստղ Ռիչարդ Գիրի (Richard Gere) կիթառների հավաքածուն, որը 1 մլն դոլար է գնահատվել, հոկտեմբերի 11-ի Նյու Յորքի Christie's աճուրդի տանը կհանվի աճուրդի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով աճուրդի տան կայքին:

«Ես դեռ մանկուց սիրահարված եմ եղել կիթառներին: Նրանք իմ հավատարիմ ընկերներն էին ինչպես վատ, այնպես էլ լավ ժամանակներում», - մեջբերում է Christie's-ը Գիրի խոսքերը:

Արտիստը խոստովանում է, որ իրեն դժվար է լինելու բաժանվել որոշ հիշարժան նմուշներից, սակայն նա մխիթարում է իրեն, որ այդ կիթառներն ուրախություն կպարգևեն իրենց նոր տերերին, իսկ վաճառքից ստացված հասույթը կուղղվի բարեգործական նպատակների:

Գիրը կիթառների սիրահարներին ընդհանուր առմամբ կառաջարկի 110 լոտ, որոնց թվում են Բոբ Մառլիի համախոհ բլյուզմեն Ալբերտ Քինգին, ռեգիի հայտնի կատարող Փիթեր Թոշին և կիթառի լեգենդար վարպետ Ջիմմի Դ'Աքվիստոյին պատկանող գործիքները, ինչպես նաև C.F. Martin, Gibson, Fender, Gretsch և Epiphone հայտնի արտադրողների վինտաժային կիթառներն ու էլեկտրոկիթառները:

Կազմակերպիչները Գիրի հավաքածուն համարում են «ԱՄՆ-ում կիթառային գործի պատմության հանրագիտարանային հավաքածու»:

Գիրը մանկուց զբաղվում է երաժշտությամբ, սկզբից նա սովորել է շեփոր նվագել, այնուհետև ինքնուրույն սովորել է կիթառ և դաշնամուր նվագել: Գիրը որոշ ֆիլմերում, օրինակ՝ «Սիրունիկում» և «Քոթոն Քլաբում», ներկայացնում է իր երաժշտական տաղանդը:-0-