News of the World-ի ևս մեկ նախկին լրագրող է ձերբակալվել Լոնդոնում

18.08.2011, 16:56
News of the World-ի ևս մեկ նախկին լրագրող է ձերբակալվել Լոնդոնում

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Լոնդոնի ոստիկանությունը հինգշաբթի առավոտյան 38-ամյա տղամարդու է ձերբակալել բրիտանացի լրագրողների կողմից հեռախոսների գաղտնալսման հետ կապված սկանդալի քննության շրջանակներում, ասվում է Սքոթլանդ-յարդի հաղորդագրությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Սա արդեն 13-րդ ձերբակալությունն է ոստիկանության Weeting օպերացիայի շրջանակներում։ Ինչպես և նախկինում, ոստիկանությունը չի հրապարակում տղամարդու անունը, բայց Guardian թերթի տվյալներով` դա News of the World սկանդալային թերթի նախկին լրագրող Ջեյմս Դեսբորոն է։

Դեսբորոն գրում էր շոու-բիզնեսի մասին, Հոլիվուդի տեսաբան է եղել և աշխատել է Լոս Անջելեսում։ Դա նրա ձերբակալությունը քննության ամենանշանակալիներից մեկն է դարձնում, քանի որ քննությունը պետք է պարզի` կարո՞ղ էր, արդյոք, նա մասնակից լինել Բրիտանիայում հեռախոսների գաղտնալսմանը, թե՞ զբաղվում էր դրանով ԱՄՆ-ում։ Այսպիսով, News of the World-ի «հեռախոսային սկանդալը» կարող է տեղափոխվել նաև Միացյալ Նահանգներ։ -0-