ԵՄ-ն կընդլայնի պատժամիջոցները Սիրիայի դեմ. ԵՄ դիվանագիտության ղեկավարի մամուլի ծառայություն
ԵՄ-ն կընդլայնի պատժամիջոցները Սիրիայի դեմ, ուրբաթ հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավարի մամուլի քարտուղար Մայքլ Մենը։
«Մենք շարունակում ենք աշխատել պատժամիջոցների ուղղությամբ և դիտարկում ենք, թե ինչպես կարելի է ընդլայնել Սիրիայի դեմ կիրառվող մի շարք պատժամիջոցներ»,- ուրբաթ Բրյուսելում լրագրողներին է ասել Մենը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ «քննարկվում են (պատժամիջոցների ընդլայնման) զանազան տարբերակներ»։
Սիրիացի անձանց թիվը, որոնց մուտքը ԵՄ տարածք արգելված է և որոնց ֆինանսական ակտիվները Եվրոպայում սառեցված են, պատժամիջոցների ցուցակում կազմում է 35 մարդ։ Այսպես կոչված սահմանափակ պատժամիջոցների են ենթարկվել սիրիական չորս ընկերություններ, որոնք կապված են երկրի ուժային կառույցների հետ։ ԵՄ-ն նաև արգելք է սահմանել Սիրիային զենքի մատակարարման վրա և ընդհատել է համագործակցության երկկողմ համաձայնագրերը։ -0-