Չինաստանի իշխանություններն ավելի քան 200 հազար մարդ են տարհանել մոտեցող թայֆունի պատճառով

06.08.2011, 15:27
Չինաստանի իշխանություններն ավելի քան 200 հազար մարդ են տարհանել մոտեցող թայֆունի պատճառով
Չինաստանի իշխանություններն ավելի քան 200 հազար մարդ են տարհանել մոտեցող թայֆունի պատճառով

ԵՐԵՎԱՆ,  6 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/.  Չինաստանի Չժեցզյան նահանգի իշխանություններն ավելի քան 200 հազար բնակչի են տարհանել նահանգի ծովափին մոտեցող «Մույֆա» թայֆունի պատճառով, շաբաթ օրը հաղորդում է Ռոյթեր գործակալությունը՝ հղում անելով տեղի կառավարության կայքին։

Չժեցզյան նահանգում դեռ չորեքշաբթի էր հայտարարվել, որ փոթորիկ է սպասվում, նշում է ՌԻԱ Նովոստին։ «Մույֆան» շաբաթ օրը երեկոյան կհասնի Չինաստանի արևելյան ծովափ։ Ըստ չինացի օդերևութաբանների կանխատեսումների, «Մույֆա» թայֆունը ՉԺՀ ծովափնյա շրջաններին ուժեղ քամիներ և տեղատարափներ է հասցնում։

Նահանգի կառավարության տվյալների համաձայն, ափամերձ շրջաններից 206,664 հազար մարդ է տարհանվել, 4 հազար ձկնորսական նավակներին հանձնարարվել է վերադառնալ ափամերձ Նինբո և Տայչժոու քաղաքներ և պատրաստվել փոթորկին։

Չորեքշաբթի ժամը 14.00-ի դրությամբ տայֆունը գտնվել է Տայչժոու քաղաքից գրեթե 1200 կմ հեռավորության վրա դեպի հարավ-արևելք՝ Չժեցզյան նահանգի ծովափում։ Թայֆունը շարժվում է ժամում 10-15 կմ արագությամբ դեպի հյուսիս-արևմուտք։ Քամու արագությունը հասնում է վայրկյանում 56 մետրի։ -0-