Մուբարաքի գործով դատական նիստը տեղափոխվել է

03.08.2011, 17:45
Մուբարաքի գործով դատական նիստը տեղափոխվել է

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի և նրա որդիների գործով դատական նիստը տեղափոխվել է օգոստոսի 15-ին՝ պաշտպանի փաստաբանների պահանջով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով եգիպտական հեռուստատեսությանը:

Ավելի վաղ Մուրբարաքի փաստաբան Ֆարիդ ադ-Դիբը լրացուցիչ ժամանակ էր պահանջել փաստաթղթերին ծանոթանալու համար: 

Միաժամանակ ՆԳՆ նախկին ղեկավար Հաբիբ ալ-Ադլիի և նրա օգնականների գործով դատավարությունը կվերսկսվի հինգշաբթի: -0