419.01
3.96
395.22
+4
Եղանակը Երևանում
Հայ

ԵՄ-ն դատապարտել է Սիրիայում ցուցարարների դեմ իրականացված «դաժան ռեպրեսիաները»

13:52
09 Հուլիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Եվրամիությունը դատապարտում է Սիրիայում ցուցարարների դեմ «շարունակվող դաժան ռեպրեսիաները», հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Սիրիայում ուրբաթ կառավարական զորքերի և ցուցարարների միջև տեղի ունեցած հերթական բախումների հետևանքով զոհվել է 13 մարդ, ավելի վաղ տեղեկացրել է «Ռոյթեր» գործակալությունը՝ հղում անելով իրավապաշտպաններին:

«Ռեպրեսիաների և բռնության այս ուղին վարկաբեկում է Սիրիայի ղեկավարության խոստումները, նրա լեգիտիմությունն ու հավատարմությունը բարեփոխումներին: Դաժան ռեպրեսիաներն ու երկխոսությունն անհամատեղելի են», - նշվում է շաբաթ օրը «ՌԻԱ Նովոստի» գործակալություն ստացված Էշթոնի հայտարարության մեջ:

ԵՄ դիվանագիտության ղեկավարի խոսքերով՝ «իրական ազգային երկխոսությունը պետք է ամբողջովին ընդգրկի բոլոր կողմերին և ընթանա առանց վախի ու ահաբեկման»:

«Ընդդիմությունը պետք է առանցքային դեր խաղա այս երկխոսությունում», - նշել է Էշթոնը: Նա կոչ է արել Սիրիայի կառավարությանն անհապաղ ապահովել անկախ դիտորդների, միջազգային ԶԼՄ-ների ու հումանիտար կազմակերպությունների մուտքը երկիր:

Սիրիայում մարտի կեսերից բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում: Նրանք սկսվեցին երկրի հարավում գտնվող Դերաա քաղաքում և տեղափոխվեցին երկրի այլ շրջաններ: Ուրբաթ Սիրիայի մի քանի քաղաքներում կրկին բողոքներ են բռնկվել:

Անկարգությունների ավելի քան երեք ամիսների ընթացքում Սիրիայում անվտանգության ուժերի հետ բախումների հետևանքով, սիրիացի իրավապաշտպանների տվյալների համաձայն, զոհվել է ավելի քան 1,35 հազար մարդ: Իսկ պաշտոնական տվյալների համաձայն` իրադարձությունների սկզբից «զինված ահաբեկչական տարրերի» գործողությունների հետևանքով, որոնց վրա Սիրիայի իշխանությունները բարդում են երկրում բռնության պատասխանատվությունը, զոհվել է 340 զինծառայողներ և անվտանգության ուժերի ներկայացուցիչներ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:30
09 Հոկտեմբերի 2023
Հոկտեմբերի 14-ին տեղի կունենա Արեգակի օղակաձև խավարում
Այս խավարումը կոչվում է նաև «հրե օղակ»
15:41
09 Հոկտեմբերի 2023
Գազայի գոտուց 80 կմ շառավղով տարհանելու հնարավորություն չունենք. Իսրայելում ՀՀ դեսպանություն
ՀՀ–ում Իսրայելի դեսպանությունը հայտարարություն է տարածել
12:17
07 Հոկտեմբերի 2023
ՌԴ-ում ցանկանում են արգելել միգրանտներին աշխատել դպրոցներում, հիվանդանոցներում և տաքսի վարել
Ռուսաստանում ցանկանում են արգելել միգրանտներին աշխատել դպրոցներում, հիվանդանոցներում և տաքսի վարել
15:55
24 Հուլիսի 2023
Պուտինը թվային ռուբլու մասին օրենք է ստորագրել
Պուտինը թվային ռուբլու մասին օրենք է ստորագրել
14:11
30 Հունիսի 2023
Մադոննան իրեն վատ է զգում և չի կարողանում վեր կենալ անկողնուց
Երգչուհին գամված է անկողնուն
15:02
23 Հունիսի 2023
Ատլանտյան օվկիանոսում հայտնաբերվել են 5 մարդ տեղափոխող «Տիտան» սուզանավի բեկորները
Պաշտոնապես հաստատվել է Ատլանտյան օվկիանոսում «Տիտան» սուզանավի անձնակազմի մահը, որն անցած շաբաթվա վերջին ուղևորվել էր խորտակված «Տիտանիկ» նավի բեկորները դիտելու
12:54
21 Հունիսի 2023
ԱՄՆ Վիրջինիա նահանգի հիվանդանոցի 12 աշխատակիցները զանգվածաբար հղիացել են (ՖՈՏՈ)
Հիվանդանոցի 12 աշխատակիցները զանգվածաբար հղիացել են. ՖՈՏՈ
13:43
14 Հունիսի 2023
Սոչիում ջրհեղեղ է, լողափերը փակվել են (ՎԻԴԵՈ)
Սոչիում Մացեստա գետի վարարման պատճառով տներ են հեղեղվել, իշխանությունները կփակեն լողափերը. ՎԻԴԵՈ
13:07
12 Հունիսի 2023
Մահացել է Սիլվիո Բեռլուսկոնին
Մահացել է Սիլվիո Բեռլուսկոնին, նա 87 տարեկան էր
09:55
30 Մայիսի 2023
Մոսկվայի քաղաքապետը հայտնել է ԱԹՍ-ների հարձակման և վնասների մասին
Մոսկվայի քաղաքապետը հայտնել է ԱԹՍ-ների հարձակման և վնասների մասին
14:04
25 Մայիսի 2023
Վրաստանում կալանավորել են Իրանի քաղաքացու, ով ՀՀ տարածքով 80կգ հերոին է տեղափոխել
Վրաստանում կալանավորել են Իրանի քաղաքացու, ով ՀՀ տարածքով 80կգ հերոին է տեղափոխել
14:53
23 Մայիսի 2023
Արհեստածին Ադրբեջանը չի կարող ունենալ ոչ միայն տարածքային ամբողջականություն, այլ նաև գոյության իրավունք. փորձագետ
Միայն 1918թ. առաջին անգամ պատմության ասպարեզ մուտք գործած արհեստածին Ադրբեջանը չի կարող ունենալ ոչ միայն տարածքային ամբողջականություն, այլ նաև գոյության իրավունք, հայտարարել է իրանագետ Վարդան Ոսկանյանը