«ՌԻԱ Նովոստին» Նյու-Դելիում բացել է մուլտիմեդիայի մամուլի նոր կենտրոն

17.06.2008, 15:08
«ՌԻԱ Նովոստին» Նյու-Դելիում բացել է մուլտիմեդիայի մամուլի նոր կենտրոն

 Երեքշաբթի «ՌԻԱ Նովոստին» Նյու-Դելիում բացել է մուլտիմեդիայի մամուլի նոր կենտրոն՝ Հնդկաստանում Ռուսաստանի տարվա շրջանակներում անցկացվող միջոցառումները լուսաբանելու նպատակով։

Ժամանակակից էլեկտրոնային սարքավորումներով զինված դահլիճը սկսել է աշխատանքը Հնդկաստանում ՌԴ դեսպանատան տեղեկատվական բաժնի տարածքում՝ Նյու-Դելիում «ՌԻԱ Նովոստի» ռուսական տեղեկատվական կենտրոնի հովանու ներքո։

Նոր մամուլի կենտրոնն ընդլայնում է Ռոսինֆորմցենտրի հնարավորությունները. այժմ այնտեղ կարելի է անցկացնել հեռուստակամուրջներ, օնլայն-ասուլիսներ և կլոր սեղաններ՝ ռուս և հնդիկ փորձագետների, քաղաքագետների, գործարարների մասնակցությամբ։

Գործակալության մուլտիմեդիայի հնարավորությունների օգտագործմամբ առաջին միջոցառումը Հնդկաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Տրուբնիկովի ճեպազրույցն  էր, որին մասնակցելու համար հավաքվել էին Նյու-Դելիում աշխատող հնդկական և արտասահմանյան ԶԼՄ-ների տասնյակ լրագրողներ։-0-