Viber–ն արգելափակվել է Ռուսաստանում

13.12.2024, 21:44
ՌԴ–ում արգելափակել են Viber–ը
Viber–ն արգելափակվել է Ռուսաստանում

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Viber մեսենջերի հասանելիությունը սահմանափակվել է Ռուսաստանում տեղեկատվության տարածման կազմակերպիչների նկատմամբ Ռուսաստանի օրենսդրության պահանջների խախտման պատճառով, հայտնում է ՌԲԿ–ն՝ հղում անելով Ռոսկոմնադզորըին։ 

«[Պահանջների] կատարումն անհրաժեշտ է ահաբեկչական և ծայրահեղական նպատակներով մեսենջերը օգտագործելու սպառնալիքները, քաղաքացիների հավաքագրման, թմրանյութերի վաճառքի, ինչպես նաև անօրինական տեղեկատվության տեղադրման հետ կապված սպառնալիքները կանխելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Mediascope-ի նոյեմբեր ամսվա տվյալներով՝ Viber-ը Ռուսաստանում տարածվածությամբ երրորդ տեղում է՝ զիջելով WhatsApp-ին և Telegram-ին։ Այն ամեն ամիս օգտագործում է երկրի բնակչության 26%-ը, օրական օգտվում է ռուսաստանցիների 14%-ը։