50 թուրք երիտասարդներ՝ «Ալլահու աքբար» բղավելով հարձակվել են Վիեննայի կաթոլիկ եկեղեցու վրա
31.10.2020,
09:43
Երիտասարդները ոտքերով հարվածել են Վիեննայի Սբ. Անտոնիո Պադուվացու կաթոլիկ եկեղեցու նստարաններին և խոստովանարանին

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Թուրքական ծագմամբ շուրջ 50 երիտասարդներ հարձակվել են Վիեննայի Սբ. Անտոնիո Պադուվացու կաթոլիկ եկեղեցու վրա։ Այս մասին, ինչպես հաղորդում է է ՏԱՍՍ -ը, ուրբաթ հայտնել է է Kurier ավստրիական հրատարակությունը:
Загружается новость ... "Лево"
Նրա տվյալերով՝ հարձակման ժամանակ երիտասարդները բղավել են «Ալլահու աքբար», ոտքերով հարվածել նստարաններին և խոստովանարանին: Հարձակումը գրանցվել է անվտանգության տեսախցիկով հինգշաբթի օրը: Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր, երբ եկեղեցու վանահայրը զանգահարել է, բայց հարձակվողները դիմել են փախուստի: Ավստրիայի ՆԳ նախարար Կառլ Նեհամերը դատապարտել է կատարվածը:
Դեպքի մասին տեղեկությունը Ավստրիայի մամուլի գործակալությանը հաստատել են Վիեննայի ոստիկանությունում: Ըստ Kronen Zeitung-ի՝ եկեղեցին փակ է անվտանգության նկատառումներից ելնելով:
Հոկտեմբերի 29-ին Ավստրիայի ներքին գործերի նախարարը ոստիկանությանը հանձնարարել է Ֆրանսիայում իրականացված հարձակումների ֆոնին ավելացնել ամբողջ հանրապետության հասարակական վայրերի պարեկությունը: -0-