Ռուսաստանում երկարաձգվել է օտարերկրյա քաղաքացիների՝ ՌԴ մուտքի արգելքը

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Ռոսավիացիան (Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը) հեռագիր է ուղարկել օդանավակայաններին և ավիաընկերություններին, որում նշվում է օտարերկրյա քաղաքացիների՝ Ռուսաստան մուտքի արգելքի երկարացման մասին, հաղորդում է ՌԲԿ-ն:
«Տեղական ժամանակով մինչև 31.07.2020 ժամը 23.59-ը ՌԴ մուտքի ժամակավոր սահմանափակում է գործում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար»,- նշվում է հեռագրում:
ՌԲԿ-ն ունի փաստաթղթի պատճենը, իսկ դրա իսկությունը հաստատել են աղբյուրը կառավարությունում, Դոմոդեդովոյի և S7-ի ներկայացուցիչները:
Նման հեռագրեր թողարկվում են մարտի 27-ից հետո ամեն ամիս, երբ կառավարությունը դադարեցրել է միաջզգային կանոնավոր և չարտերային չվերթերը կորոնավիրուսային վարակի տարածման սպառնալիքի պատճառով, պարզաբանել է ՌԲԿ-ի աղբյուրը Սպիտակ Տանը:
Այդպիսով, խոսքը ոչ միայն Ռուսաստան մուտքի սահմանափակման մասին է, այլև դեպի արտասահմանյան երկրներ մեկնելու: ՌԲԿ-ի զրուցակցի խոսքով, եթե միջազգային օդային հաղորդակցության վերաբերյալ որոշումներ կայացվեն, ապա նոր հեռագիր կուղարկվի ավիաընկերություններին ու օդանավակայաններին: -0-