Ռուսաստանում ԵՄ դեսպանը ՌԴ փոխարտգործնախարարի հետ քննարկել է իրավիճակը Ղարաբաղում
10.11.2020,
21:31
Ռուսաստանում ԵՄ դեսպանը ՌԴ փոխարտգործնախարարի հետ քննարկել է իրավիճակը Ղարաբաղում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ընդունված հայտարարության ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն երեքշաբթի օրը Մոսկվայում ԵՄ պատվիրակության ղեկավար Մարկուս Էդերերի հետ հեռախոսով քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ընդունված հայտարարության ֆոնին տարածաշրջանում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ:
Загружается новость ... "Лево"
«Քննարկվել է նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների կողմից լիակատար հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների մասին հայտարարության ֆոնին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իրավիճակը», - ասված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ, որը յրապարակել է ՏԱՍՍ-ը:
Զրույցը տեղի է ունեցել ԵՄ ներկայացուցչի նախաձեռնությամբ:
Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն ասել էր, որ ԵՄ-ն ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը:-0-