440.42
4.4
402.65
+5
Եղանակը Երևանում
Հայ

ՌԴ-ում դատարանը սատարել է սրտավիրաբույժ Ռուբեն Մովսեսյանին կլինիկայի հետ նրա վեճում

17:30
20 Հունիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հունիսի 16-ին Սանկտ Պետերբուրգի Կրասնոսելսկի շրջանի դատարանն անօրինական և չեղարկման ենթակա է հայտարարել սրտանոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Ռուբեն Մովսիսյանի նկատմամբ դատավճիռը, որ կայացվել էր №1 Քաղաքային մանկական հիվանդանոցի վարչության կողմից: Այս մասին հաղորդում է rusfond.ru՝ հղում անելով Մովսեսյանի փաստաբան Վլադիմիր Ժիռնովոյի վրա:

Загружается новость ... "Лево"

2019թ.-ի հոկտեմբերին բժշկին նկարտողություն է արվել պաշտոնեական հրահանգների խախտման համար: Դրանից մի քանի ամիս առաջ Մովսեսյանի ծանոթներից մեկը որոշել է հիվանդանոցին մոտ 10 մլն. ռուբլու չափով գումար նվիրաբերել վիրաբուժական գործիքների ձեռքբերման համար: Գործիքների առաջին խմբաքանակը՝ մոտ 5,5 մլն ռուբ. արժողությամբ բերվել է Գերմանիայից Պետերբուրգ 2019թ.-ի սեպտեմբերին: Գործիքներն ընդունվել են հիվանդանոցի կողմից, սակայն, հետո, ինչպես պատմում է Ժիռնովոյը, վարչությունը Մովսեսյանին մեղադրել է այն բանում, որ վերջինս պատշաճ ձևով չի ձևակերպել դրանց վերաբերյալ փաստաթղթերը: Բժշկին նկատողություն է արվել: 

Աշնան վերջում Մովսեսյանը դիմել է դատարան: Այսօր դատարանը որոշում է կայացրել. նկատողությունը ճանաչվել է անօրինական և չեղյալ հայտարարման ենթակա:

«Հնարված իրավիճակ էր: Հիվանդանոցի վարչությունը չէր ենթադրում, որ մեզ մոտ պահպանվել է Մովսեսյանի հետ նամակագրությունը, որտեղ իմ պաշտպանյալը հարցնում է, թե ինչպես է պետք ձևակերպել փաստաթղթերը: Հետո նա ամեն բան արել է այնպես, ինչպես հեռախոսով ասել է գլխավոր հաշվապահը»,- նշել է Շիռնովոյը:  

Ռուբեն Մովսեսյանը ռուսաստանաբնակ ամենահայտնի նեոնատալ սրտավիրաբույժներից մեկն է, գլխավորում է սրտանոթային վիրաբուժության բաժանմունքը 2010թ.-ից: Սկսած 2017թ.-ից Սանկտ Պետերբուրգի №1 քաղաքային մանկական հիվանդանոցի վարչությունը վերջինիս թվով 5 նկատողություն է արել: Բժշկի գրավոր վիճարկումից հետո, դրանցից երեքը հիվանդանոցն ինքն է չեղարկել:

Загружается новость ... "Право"

Ծնողական համայնքը ստորագրություններ է հավաքում ի պաշտպանություն Մովսեսյանի Change.org-ում, իսկ հունիսի 16-ի, ժամը 18:00-ի դրությամբ հավաքվել է մոտ 90 հազ. ստորագրություն:

№1 քաղաքային մանկական հիվանդանոցի գլխավոր բժիշկը չի պատասխանել Русфонд-ի հարցերին և առաջարկել դիմել քաղաքային Առողջապահության կոմիտե, որտեղ նույնպես ոչ ոք չի մեկնաբանել իրավիճակը՝ նշելով, որ հարցերին կպատասխանի հիվանդանոցը և կփոխանցի կոմիտեին, իսկ կոմիտեն դրանք կուղարկի Русфонд-ին: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:10
27 Փետրվարի 2024
Չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա․ Ֆրանիայի վարչապետ
Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա
15:33
16 Փետրվարի 2024
Մահացել է Ալեքսեյ Նավալնին
Այսօր մահացել է Ալեքսեյ Նավալնին
22:00
30 Հունվարի 2024
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
16:23
22 Հունվարի 2024
Մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը
Մագնիսական փոթորիկ է սպասվում
11:50
12 Հունվարի 2024
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենին
Հութիների դիրքերի ուղղությամբ հարվածներն իրականացվել են ինքնաթիռներից, նավերից և սուզանավերից
09:32
11 Հունվարի 2024
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
15:32
10 Հունվարի 2024
Սանկտ Պետերբուրգի նավահանգստում 11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
19:37
27 Դեկտեմբերի 2023
ԱՄՆ–ում 6–ամյա տղան կրկնել է «Տանը մենակ» ֆիլմի սյուժեն․ ի՞նչ է տեղի ունեցել նրա հետ
ԱՄՆ–ում 6–ամյա տղան կրկնել է «Տանը մենակ» ֆիլմի սյուժեն
14:29
26 Դեկտեմբերի 2023
«Слово пацана» սերիալի դերասանը կալանավորվել է սպանության կասկածանքով
«Слово пацана» սերիալի դերասանը կալանավորվել է սպանության կասկածանքով
14:40
19 Դեկտեմբերի 2023
Ելիսեյան այգու մի մասը կանվանվի Շառլ Ազնավուրի անունով (ՖՈՏՈ)
Ելիսեյան այգու մի մասը կանվանվի Շառլ Ազնավուրի անունով․ ՖՈՏՈ
10:36
30 Նոյեմբերի 2023
Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը․ նա 100 տարեկան էր
100 տարեկանում մահացել է ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսինջերը
19:37
20 Նոյեմբերի 2023
Sunexpress–ի օդանավը Փարիզում «մոռացել է» 30 ուղևորի և օդաչուին
Արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում