Քանյե Ուեսթն արտասվել է ընտրողների հետ հանդիպման ժամանակ (ՎԻԴԵՈ)

20.07.2020, 21:30
Քանյե Ուեսթն անցկացրել է իր առաջին նախընտրական հանրահավաքը և  արտասվել ընտրողների հետ հանդիպման ժամանակ. ՎԻԴԵՈ
Քանյե Ուեսթն արտասվել է ընտրողների հետ հանդիպման ժամանակ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Երգիչ, ռեփեր Քանյե Ուեսթը, ով ավելի վաղ առաջադրվել է ԱՄՆ նախագահի պաշտոնում, իր նախընտրական քարոզարշավը սկսել է ընտրողների հետ հանդիպումից Չարլսթոնում, Հարավային Կարոլինայում, հաղորդում է «Газета.ру»-ն՝ հղում անելով BBC-ին:

Загружается новость ... "Лево"

Դոնալդ Թրամփի հավանական իրավահաջորդը հանդիպմանը ներկայացել էր պաշտպանիչ բաճկոնով և արշավի մասնակիցների հետ  շփվում էր առանց բարձրախոսի: ԶԼՄ-ների տեղեկություններով, միջոցառմանը ներկա էր մոտ 200 մարդ:

Իր ելույթի ընթացքում 43-ամյա երաժիշտը չի կարողացել զսպել արցունքները՝ խոսելով արհեստական վիժեցումների մասին (նախկինում նա դրանց դեմ էր արտահայտվում՝ ընդգծելով, որ «պետք է հետևել Աստվածաշնչի խոսքին» և «հանդես գալ հանուն կյանքի») և խոստովանել, որ իր ծնողները նույնպես ժամանակին մտածել են արհեստական վիժեցում անելու մասին:

Բացի այդ, Ուեսթը խոստովանել է, որ ինքը անձամբ «քիչ էր մնում սպաներ սեփական դստերը»՝ Նորթին, ով Քարդաշյանների ընտանիքի ավագ զավակն է:

«Ես քիչ էր մնում սպանեի դստերս: Անգամ եթե իմ կինը ցանկանա բաժանվել ինձնից այս խոսքերից հետո, նա է լույս աշխարհ բերել Նորթին, երբ ես դա չէի ցանկանում»:

Քանյեի խոսքով,  արհեստական վիժեցումները պետք է մնան օրենքով թոյլատրելի մնան, սակայն նորաստեղծ ընտանիքներին անհրաժեշտ է ֆինանսական օգնություն տրամադրել:

«Երեխա ունեցող յուրաքանչյուր անձ կստանա մեկ միլիոն դոլար»,- նշել է Ուեսթը: 

Հանդիպման ընթացքում նախագահի թեկնածուն արտասվեց մեկ անգամ ևս. պատճառը մոր մասին հիշողություններն էին, ով կյանքից հեռացել է 2007թ-ին վիրահատությունից հետո բարդացումների հետևանքով:

Variety-ի հաղորդմամբ, միջոցառման ընթացքում Քանյեն իրեն քաոսայնորեն էր պահում. մասնակիցներից պահանջում էր «լիակատար լռություն և լիակատար կարգ ու կանոն», հավաքվածներին նախատում էր ծափահարությունների համար, ինչպես նաև անհասկանալի պատճառով վռնդում իր պոտենցիալ ընտրողներից մեկին: -0-