Մոսկվայում կալանավորվել է 3 ադրբեջանցի, ովքեր մասնակցել էին հայերի հետ ծեծկռտուքին

25.07.2020, 23:44
3 ադրբեջանցուն մինչև 7 տարի ազատազրկում է սպառնում
Մոսկվայում կալանավորվել է 3 ադրբեջանցի, ովքեր մասնակցել էին հայերի հետ ծեծկռտուքին

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի Կուզմինի դատարանը կալանավորել է Մոսկվայի հարավ-արևելքում զանգվածային ծեծկռտուքի մասնակից երեք ադրբեջանցիներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով մամուլի քարտուղար Կարինա Կալենովային:

Загружается новость ... "Лево"

«Կուզմինի շրջանային դատարանի կողմից Պ.Բ. Համիդովի, Բ.Ռ. Վալիևի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է 2 ամսով կալանքը»,- նշել է նա գործակալության հետ զրույցում:

Ավելի վաղ, շաբաթ օրը դատարանը բավարարել է նման մեկ այլ միջոնորդություն՝ նույն քրգործի մասնակից Մ. Ֆ. Զախիդովի նկատմամբ:

Կալանավորվածները մեղադրվում են ՌԴ քրեական օրենսգրքի 213 հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն): Հոդվածի պատժամիջոցը նախատեսում է մինչև 7 տարի ազատազրկում: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ-ում ոստիկանությունը ազգամիջյան բախումների մասնակից 3 ադրբեջանցիներին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել: 

Հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը Մարյինոյի շրջանում տեղի են ունեցել մի շարք բախումներ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների միջև, որոնցից մեկը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի: Ձերբակալվել է 25 մարդ: Հուլիսի 24-ին օրվա ընթացքում Մոսկվայի տարբեր հատվածներում տեղի են ունեցել մի շարք նոր բախումներ: Այսպիսով, Նոր Մոսկվայի Սալարիևո քաղաքում մի խումբ ադրբեջանցիներ փայտե և երկաթե ձողերով ավերել են հայերին պատկանող շինանյութերի խանութ, ինչի հետևանքով, մեկ մարդ վիրավորվել է:

Հարձակումներ և սադրանքներ

Վերջին օրերին հայ օգտատերերը սոցցանցերում կոչ են անում ՌԴ-ում գտնվող հայրենակիցներին լինել զգոն, քանի որ ադրբեջանցիները խմբեր են ձևավորել և հարձակվում են հայերի վրա, անգամ ծերերի:

Загружается новость ... "Право"

ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը «Говорит Москва» ռադիոկայանի հետ զրույցում կատարվող իրադարձությունները սադրանք է անվանել և նշել, որ բախումները ծրագրված են ադրբեջանցիների կողմից:

Ավելի վաղ հաղորդագրություններ է ստացվել հայկական և ադրբեջանական համայնքների միջև բախումների մասին Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Բելգիայում: -0-