«Մենք պետք է ապրենք»․ Հենրիխ Մխիթարյանը կիսվել է արցախցի երեխաների երգի հուզիչ տեսահոլովակով (ՎԻԴԵՈ)
24.10.2020,
18:17
«Մենք պետք է ապրենք»․ Հենրիխ Մխիթարյանը կիսվել է արցախցի երեխաների երգի հուզիչ տեսահոլովակով. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Հայտնի հայ ֆուտբոլիստ, Յունիսեֆի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանը կիսվել է արցախցի երեխաների երգի հուզիչ տեսահոլովակով։
Տեսանյութում մանկական երգչախումբը հայերեն և անգլերեն լեզուներով կատարում է Արցախի մասին երգ՝ «Մենք պետք է ապրենք» անվամբ։ Ցուցադրվում են Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախի գյուղերի ու քաղաքների բնակելի թաղամասերի ավերածությունների սարսափազդու կադրերը։
«Մենք պետք է ապրենք»։ Սա Արցախի երեխաների անունից համաշխարհային հանրությանն ուղղված խաղաղության կոչ է»,- գրել է Մխիթարյանն իր Facebook-յան էջում։ -0-