Լոնդոնում մահացել է Նուրսուլթան Նազարբաևի թոռը

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Լոնդոնում 29 տարեկան հասակում մահացել է Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի Այսուլթանը, հաղորդում է ՌԲԿ-ն:
Նախնական տեղեկություններով, երիտասարդի մոտ օգոստոսի 16-ի գիշերը սրտի կանգ է արձանագրվել:
Նազարբաևի թոռան մահվան մասին իր Telegram ալիքով հայտնել է Ղազախստանի վարչապետի արտանահանգային խորհրդական և քաղաքագետ Երբոլ Եդիլովը:
«Լոնդոնում մահացել է Այսուլթան Նազարբաևը: Մահվամ պատճառները պարզվում են: Նա ընդամենը 30 տարեկան էր»:
Այսուլթան Նազարբաևը ծնվել է 1990թ.-ի օգոստոսի 26-ին նախագահի ավագ դուստր Դարիգա Նազարբաևի և հանգուցյալ բիզնեսմեն Ռահաթ Ալիևի ընտանիքում: Վերջինիս մահացած վիճակում հայտնաբերել էին Վիեննայի բանտերից մեկում 2015թ.-ի փետրվարին: 2007թ.-ին Ալիևին՝ Նուրբանկի խոշոր բաժնետիրոջը, մեղադրեցին բանկի ղեկավարներին առևանգելու մեջ:
Քննության տեղեկություններով, նա պահանջել էր բաժնետոմսերը ձևակերպել իր անունով: Ալիևը փախչել էր Ավստրիա, որտեղ 2014թ.-ին ձերբակալվել էր: Ղազախստանը պահանջում էր արտահանձնել վերջինիս:
Այսուլթանն ավարտել էր բրիտանական Սանդհերսթի Թագավորական ռազմական ուսումնարանը և ընդգրկված էր Ղազախստանի Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության անձնակազմում:-0-