Lego-ի 500 հազար մասնիկներից Toyota Camry-են հավաքել

25.03.2018, 18:05
Lego-ի հավաստագրված մասնագետ Ռայն «Բրիքման» Մաքնոթը կոնստրուկտորից Toyota Camry մեքենայի իրական չափի տարբերակ է հավաքել:
Lego-ի 500 հազար մասնիկներից Toyota Camry-են հավաքել
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի Արմենիա/. Lego-ի հավաստագրված մասնագետ Ռայն «Բրիքման» Մաքնոթը կոնստրուկտորից Toyota Camry մեքենայի իրական չափի տարբերակ է հավաքել: Սեդանը կշռում է երկու տոննա, իսկ այն հավաքելու համար պահանջվել է ավելի քան երկու ամիս, հայտնում է motor.ru-ն:

Camry-ի lego տարբերակը բաղկացած է 500 հազար մասնիկներից: Մեքենան ունի բոլոր անհրաժեշտ տարբերանշանները ու խորհրդանշանները, ինչպես նաև աշխատող լապտեր: Մեքենան հավաքելու համար պահանջվել է ավելի քան 900 ժամ, ինչը 40 անգամ ավելի է, քան Toyota-ն ծախսում է մեկ իսկական Camry-ի արտադրության վրա:

Նշվում է, որ կոնստրուկտորից հավաքված Toyota Camry-ն կցուցադրվի Մելբուրնի թանգարանում Մաքնոտ սրահում մինչև այս տարվա վերջ:-0-