Ղրղզստանի նախագահը հրաժարական է տվել
15.10.2020,
12:45
Ղրղզստանի նախագահը հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը իր նախագահական լիազորությունները վայր դնելու մասին դիմում է ներկայացրել, հաղորդում է Ինտերֆաքսը՝ հղում անելով վերջինիս մամուլի ծառայությունը:
Ժողովրդին ուղերձով դիմելով՝ նա նշել է, որ երկրում իրադրությունը լարված է մնում: Իր համար ամենից թանկ են երկրում խաղաղությունն ու հասարակության մեջ հանգստությունը և ամեն հայրենակցի կյանքից ավելի թանկարժեք բան չկա, հայտնել է նա:
«Ես իշխանությունից չեմ կառչոմ: Չեմ ցանկանում Ղրղզստանի պատմության մեջ մտնել որպես արյուն թափող և սեփական քաղաքացիների վրա կրակող նախագահ: Այդ պատճառով որոշում եմ կայացրել վայր դնել լիազորություններս»,- նշվում է հայտարարության մեջ:
Նա կոչ է արել նախկին ընդդիմադիր պատգամավոր Սադիր Ժապարովին, ով վերջին անկարգությունների ժամանակ ազատվում է բանտից և դառնում երկրի վարչապետը, ինչպես նաևայլ քաղաքական առաջնորդներին իրենց աջակցներին հեռացենլ Բիշքեկից և մայրաքաղաքի բնակիչներիին վերադարձնել խաղաղ կյանքը:Իսկ բողոքի մասնակցիներին և ուժայիններին նա կոչ է արել չտրվել սադրանիք և թույլ չտալ արյունահեղություն լնի:
Ժեենբեկովը նույնպես ուղերձում հիշեցրել է, որ մեկ օր առաջ խորհրդարանը վերջնականապես հաստատել է Ժապարովին վարչապետի պաշտոնում և հաստատել կառավարության կազմը, իսկ նա էլ այդ որոշումները հաստատել է իր հրամանագրերով:
«Բայց սա վերջ չդրեց լարվածությանը: Ցավոք, ագրեսիան չի դադարում, իմ անհապաղ հրաժարականի պահանջը շարունակվում է: Ընթանիկ իրադրությունը մոտ է երկկողմ կոֆլիկտի»,- նշել է նա:
Մեկ օր առաջ Ժեենբեկովը Ժապարովի հետ խորհրդակցություններ է սկսել իր հրաժարականի մասին: -0-