Ֆրանսիան կարգելի թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորումը
02.11.2020,
20:17
Ֆրանսիան կարգելի թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորումը

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիան կարգելի թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորումը, հաղորդվում է AFP միջազգային տեղեկատվական գործակալության Twitter-յան էջում:
«Գորշ գայլերը» հայտնվեցին 1960-ականների վերջին, երբ թուրքական ծայրահեղ աջ «Ազգայնական շարժման կուսակցությունը» և նրա առաջնորդ, ֆյուրերի մեծ երկրպագու և բացահայտ ֆաշիստ գնդապետ Ալփարսլան Թյուրքեշին անհրաժեշտ էր երիտասարդական թև ՝ «Հիտլերյուգենդի» թուրք նմանակը: Կազմակերպությունը ստացել է «Գորշ գայլեր» անվանումը, թուրքերեն՝ «Բոզկուրտլար»:
Նրանք մեղադրվում են բազմաթիվ սպանությունների և ահաբեկչությունների մեջ: Հայտնի է նաև, որ նրանք մասնակցում են Սիրիայի մարտերին, որտեղ նրանք գնում են «հայերի և ալավիների գլուխները կտրելու»: -0-