Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել ԱՄՆ հայերին հայրենասիրության և գործարար որակների համար (ՎԻԴԵՈ)

19.10.2020, 16:20
Դուք ուժեղ ոգի ունեք․․․ Հայաստանից եկած մարդիկ իրենց երկրի հանդեպ նվիրվածության ուժեղ զգացում ունեն․ Թրամփը հայերի մասին․ ՎԻԴԵՈ
Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել ԱՄՆ հայերին հայրենասիրության և գործարար որակների համար (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նեվադա նահանգում տեղի ունեցած նախընտրական քարոզարշավի ժամանակ  նշել է հայ ազգի գործարարության և հայրենիքի հանդեպ ունեցած հավատարմության մասին։ 

«Նրանք լավ մարդիկ են, նրանք նաև հիանալի գործարարներ են»,- ասել է Թրամփը՝ Քարսոն Սիթիում ելույթի ժամանակ, հաղորդում է Ինտերֆաքսը։

Загружается новость ... "Лево"
«Դուք (հայերը) ուժեղ ոգի ունեք․․․ Հայաստանից մարդիկ իրենց երկրի հանդեպ նվիրվածության ուժեղ զգացում ունեն»,- ասել է ԱՄՆ նախագահը։ 

Թրամփն ընդգծել է, որ Վաշինգտոնը «աշխատոմ է (հայերի հետ) մի շարք հարցերի շուրջ», սակայն, միաժամանակ, չի հստակեցրել՝ կոնկրետ ինչ հարցի։

Ընդ որում, քարոզարշավի տեսանյութերում ոչ մի հիշատակում չկա Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի մասին։-0-